Վիճել ևս պետք է կարողանալ և դրանում մեզ օգնում է կոնֆլիկտոլոգիայի խորամանկ գիտությունը:
Եթե ձեր կինը ծախսել է ամբողջ խնայողությունը հոբելյանական երեկույթի համար, ապա նախ և առաջ մտածեք այն մասին, թե ինչո՞ւ է նա այդ արել: Գուցե դուք եք հենց մեղավորը: Գուցե բավական ժամանակ չեք հատկացրել նրան: Թերևս դա ամենալավ ճանապարհը չէր ուշադրություն գրավելու, սակայն փորձեք նայել խնդրի արմատներին:
Ըստ հոգեբանների, դա լոկ ուշադրություն գրավելու համար կարող է արվել:
Ձեր ամուսինը մոռացել է ձեր ծանոթության օրվա առիթով շնորհավորել: Մի շտապեք նրան կասկածել մեկ այլ նոր ծանոթության օր մտապահելու մեջ: Փորձեք հաշվել, թե նա քանի բան է հարկադրված մտապահում աշխատավայրում կամ կենցաղային խնդրիները կարգավորելիս:
Շոկային թերապիան երբեմն գործում է հրաշքներ:
Պատահում է, որ շատ խնդրիներ չեն լուծվում առանց կոնֆլիկտի:
Սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր խնդրի լուծումը աղմուկն է:
Հիշեք, որ հաճախ պետք է մի կողմ քաշվել և պրոբլեմը դիտարկել ուրիշ տեսանկյունից:
Ամենակարևորը առանց խուճապի վերաբերվել իրավիճակին:
Մասանգետները կարծում են, որ կողմը կամ կողմերը չեն ուզում զիջել, գնալ փոխզիջումների և առհասարակ լսել դիմացինին:
Կա մի հակադիր մեթոդ կոնֆլիկտերի դեպքում` դիմադրության բացակայություն, բացարձակ պասիվություն: Սա իհարկե միանգամայն դրական չէ, քանի որ այդպես կարող եք հրահրել վիճաբանության երկրորդ ալիքը:
Ամենից լավն այն է, որ դուք ձեզ պահեք ավելի կոնստրուկտիվ:
Ամենաճիշտն այն է, որ դուք վեճերի ժամանակ լինեք բարեացակամ, լակոնիկ և բանակցության ընթացքում արտահայտվեք առանց ենթատեքստերի:
Դուք ոչ մի կերպ չե՞ք ուզում զիջել ձեր դիրքերը: Դա որոշ դեպքերում բնական է: Այդ դեպքում ձգտեք այնպիսի լուծում գտնել, որ հնարավորին չափ բավարարի երկուսիդ էլ:
Վեճերից հետո մի մոռացեք կրկնել. « Այնուամենայնիվ սիրում եմ քեզ» :