Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Այս ամառվա լավագույն ֆիլմերը

Այս ամառ բավական ֆիլմեր թողարկվեցին կոմեդիա, ռոմանտիկա ժանրում և մասնավորապես կանանց համար: Մենք ներակայացնում ենք այդ ֆիլմերից ամենահետքրքիրները` առաջարկելով դիտել ոչ միայն կանանց ու աղջիկներին:


«Prada և զգացմունք»

Ժանր`կատակեգութույուն, ռոմանտիկա

Ռեժիսոր`Անխել Գրացիա

Դերերում` Կամիլա Բելլ, Նիկոլաս Դ’Ագոստո, Ուիլմեր Վալեդերամա

Տևողությունը` 93 րոպե

Միլոնատեր հոր անսպասելի մահից հետո երկու երես առած քույրիկները մնում են առանց գրոի:

Նրանք ստիպված են լինում Բեվերի Հիլզից տեղափոխվել հորաքրոջ տուն`Լոս Անջելեսի ամենաաղքատ թաղամաս: Շատ դժվարությամբ են նրանք հրաժարվում իրենց շռալյող սովորություններից, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նրանք գտնում են իրենց  սերը:

«Ուսուցիչը»

Ժանրը`կոմեդի

Ռեժիսոր`Ջեյկ Կեդզան

Դերերում`Կամերոն Դիաս, Ջեյսոն Սեգել, Ջասթին Թիմբերլեյք

Տևողությունը` 92 րոպե

Միջին դասարանների ուսուցչուհին ապրում է շռայլ, գլամուրային կյանքով: Նա այնպես է գնում դասի, կարծես երեկույթի գնալիս լինի:

Սակայն շուտով նա բաժանվում է իր հարուստ ընկերոջից և նրա կյանքը մինգամայն փոխվում է, չնայած ինքը դա շատ ուշ է գիտակցում: Հանկարծ դպրոց է գալիս նոր ուսուցիչ և նա անմիջապես կորցնում է գլուխը և սկսում որսը, հանուն փողերի:

«Լարի Կրաուն»

Ժանր`Կատակերգություն, ռոմանտիկա

Ռեժիսոր`Թոմ Հենքս

Դերերում` Թոմ Հենքս, Ջուլիա Ռոբերտս

Տևողություն`99 րոպե

Լարի Կրաունը միջին տարիքի տղամարդ է , ով կորցնում է աշխատանքը և որոշում է ամեն ինչ սկսել նորից` ուսանելով քոլեջում:

Այնտեղ նրա ուսուցչուհին մի հմայիչ կին է, ով նվիրված է իրա աշխատանքին, սակայն կորցրել է կյանքի իմաստը: Գուցե նրանք մխիթարե՞ն միմյանց…

«Սեքսի ընկերներ»

Ժանր` Կատակերգություն

Ռեժիսոր` Ուիլ Գլյուկ

Դերերում` Միլա Կունուս, Ջասթին Թիմբերլեյք, Ռաշիդա Ջոնս, Ռիչարդ Ջենիքս

Գլխավոր հերոսուհին կադրային գործակալության աշխատակից , որը ունի ֆոբիա` վախ պատասխանատվությունից: Միայն թե ամեն ինչ փոխվում է, երբ հանդիպում է գլամուրային ամսագրի խմբագրին: Իսկ վրջինս հոգնել է այն կականցից, ովքեր փորձում են իր հետ կապի մեջ մտնել: Ահա և այն ամենը իինչը նպաստում է բուռն, կրքոտ սիրավեպին:

 

Հաճելի դիտում:

 



 

 

 

loading...

Կարդացեք նաև

Ա.Հարությունյանի «Թափառում» ֆիլմը կմասնակցի «Կինոշոկ- 2011»-ին

Գ. Սունդուկյանի անվան թատրոնը հանդես է եկել շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում

admin

Շերլին Սթոունը կդառնա հունական աստվածուհի