16-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ավարտված “Աշխարհի պատանի աստղեր” 9-րդ մրցաշարի վերջին տուրում հաղթել է իր հետ հավասար ընթացող ռուսաստանցի Յուրի Ելիսեեւին եւ, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Այս մասին տեղեկացնում է аrmchess.am-ը:
Գրիգորյանը մեկ միավորով առաջ է անցել հինգ մոտակա մրցակիցներից:
Հիշեցնենք, որ Կարենը Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում նախորդ տարի դարձել է Համաշխարհային պատանեկան օլիմպիադայի հաղթող։
Աղբյուր` armsport.am
loading...