Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ստուգեք, բոլոր տառերը տեղո՞ւմ են

1939 թվականին ոմն Էռնեսթ Ռայթ Լոս Անջելոսում լույս ընծայեց 50 հազար բառ պարունակող մի վեպ, որտեղ բացակայում էր «e» տառը: Վեպը գրական ոչ մի արժեք չէր ներկայացնում և այն գնեցին մի այն գրքային զվարճալի  անհեթեթություններ սիրող մի քանի տասնյակ մարդիկ:

Ֆրանսիացի գրող Ժան Պերեսը ևս 1969 թվականին հրապարակեց մի վեպ, որի բազմաբովանդակ էջերից բացակայում է «e» տառը: Հարկ է նշել, որ ինչպես անգլերենում, այնպես էլ ֆրանսերենում այդ տառը ամենից շատ գործածվողներից է և առանց դրա այնքան էլ հեշտ չէ որևէ բան գրել:

Սակայն այդ գրական խաղի ամենանշանակալի օրինակաը տվել է հույն բանաստեղծ Թրիփոդորուսը: Նրա էպիկական պոեմը կազմված էր 24 երգից, որոնց մեջ ըստ հերթականության բացակայում էր հունական այբուբենի մի տառ( հունարենն ունի 24 տառ):

Շարադրանքում երբեմն որևէ տառի բացակայությունը հաղորդում է զավեշտալի երանգներ: Այդ տեսակի գրական ստեղծագործության առավել հայտնի օրինակը Էդգար Պոի « Ինչպե՞ս շարադրվեց լրագրային հաղորդագրությունը» հումորիստական պատմվածքն է:

loading...

Կարդացեք նաև

7 պատմական հանելուկներ, որոնք մինչ օրս հանգիստ չեն տալիս մոլորակի ամենապայծառ ուղեղներին

admin

Ինչպիսին կլինեն ապագայի մարդիկ

admin

Աշխարհի 10 ամենաանհավանական երևույթները

admin