Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Մամուլը սխալ ինֆորմացիա է տարածել

Ռինգո Սթարը հայտարարել է, որ ելույթ չի ունենալու Օլիմպիական խաղերի ժամանակ, որը տեղի կունենա 2012 թվականի Լոնդոնում:

Պոլ Մակարտնիի և Ռինգո Սթարի Օլիմպիադայի ժամանակ համատեղ ելույթ ունենալու մասին շշուկները պտտվում էին մամուլում դեռ մեկ շաբաթ առաջ:

Մասնավորապես բրիտանական The Sun պարբերականը հայտնում էր, որ միջոցառման կազմակերպիչների և երաժիշտների միջև բոլոր պայմանավորվածությունները ավարտված են և շատ ավելի հեռու գնալով հայտարարել էր, թե նրանց հետ ելույթ կունենան նաև Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի` Բիթլզ խմբի մահացած անդամներիի երեխաները:

Մեկ այլ լրատվամիջոց գրել էր թե Օլիմպիադայի կազմակերպիչները սուպեր թիմ են ուզում հավաքել, որի մեջ կմտնեն և Պոլ Մակարտնին, և Ռինգո Սթարը, ինչպես նաև Միկ Ջագերն  ու Ջոն Լայդոնը: Այդ նախագիծը պետք է ներկայացվեր բացման արարողության ժամանակ:

Իսկ Ռիգո Սթարը հերքում է այդ բոլոր հայտարարությունները, տեղեկացնելով, որ այդ ընթացքում նա պետք է ելույթ ունենա ԱՄՆ-ում մեծ համերգներով:

 

loading...

Կարդացեք նաև

Հղի Իրինա Շեյքը, նրբագեղ Ադրիանա Լիման, հմայիչ Քենդալ Ջեները՝ Victoria’s Secret-ի շոուից հետո կազմակերպված երեկույթին

admin

Պրիմիերա: Վլադիմիր Արզումանյան.”Չկայիր”

admin

Ռիհաննայի նոր սինգլը + խոսքերը. լսիր հենց հիմա

Սուսի Միսակյան