Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ջուր – կյանքի սկիզբ և մահվան պատճառ

Մոտավորապես 140 միլիոն մարդ, որոնք ապրում են երրորդ երկրներում, կամաց կամաց դառնում են մկնդեղով թունավորման զոհ:
Այս վտանգավոր մետաղը հայտնվում է մարկանց օրգանիզմում խմելու ջր
ի միջոցով, որի որակը Ասիաի և Աֆրիկայի որոշ երկրներում գտնվում է շատ վատ վիճակում:

Ըստ բրիտանական և ամերիկյան գիտնակակնների զեկույցի, ջրի թունավորման պատճառով ուռուցքային հիվանդությունների աճը տարեց տարի, ավելի է մեծանալու:

Հետազոտությունների համաձայն, մոտ ապագայում ջրի միջոցով մկնդեղով վարակվելու հետևանքով ռիսկի տարածքում գտնվող երկրների ամեն 10-րդ բնակիչը կմահանա, քանի որ այդ երկրներում ապրող մարդիկ ստիպված են օգտագործել թունավորված ջուրը խմելու և կերակուր,պատրաստելու,նպատակով:

Մկնդեղը սովորաբար պարունակվում է մեզի մեջ, բայց հատուկ բակտերիաների միջոցով այն հայտնվում է ընդերքում գտնվող ջրի մեջ:

Թունավորումից խուսափելու համար հարկավոր է ավելի լուրջ հետազոտել ջրամբարները, պատշաճ ձևով մաքրել խմելու ջուրն ու ավելի խորը ջրհորներ փորել:

Ջրի մոլեկուլները միմյանց հետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ է։

Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր խտությունն է։ Նյութերի մեծ մասը սառչելիս ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, այսինքն՝ խտանում է։ Սակայն ջուրն ամենամեծ խտությունն ունի 4 °C–ում: Դրանից ավելի ցածր ջերմաստիճաններում ջրի խտությունր նվազում է։ 0 °C-ում սառույցն ավելի փոքր խտություն ունի, քան նույն ջերմաստիճանում՝ ջուրը։ Այդ է պատճառը, որ սառույցը չի սուզվում ջրում։ Հսկայական քանակությամբ ջերմություն է պահանջվում, որպեսզի ջուրը հեղուկ վիճակից անցնի զազային վիճակի և պինդ վիճակից (սառույցից)՝ հեղուկի։ Գլխավորապես ջրի այս արտասովոր հատկության շնորհիվ է, որ Երկրի վրա պահպանվում է համեմատաբար միատեսակ ջերմաստիճան։ Ջուրն ունի նաև մեծ մակերևութային լարվածություն, որի շնորհիվ մթնոլորտում առաջանում են անձրևի կաթիլներ, և ջուրը կարողանում է շարժվել ապարների և հողի միջով։ Ջուրը լուծիչ է. բազմաթիվ նյութեր համեմատաբար հեշտությամբ լուծվում են նրա մեջ։ Ջրի այս հատկությունն ազդում է ապարների հողմահարման վրա ապարների կազմի մեջ մտնող որոշ քիմիական տարրեր հողմահարման ժամանակ անցնում են լուծույթի մեջ։

Այսպիսով ջուրը մեր առօրեական կյանքի անբաժանելի մասն է կազմում,եւ առանց որի երկրի վրա կյանք գոյություն ունենալ չէր կարող:

 


loading...

Կարդացեք նաև

Ինչպես են մոլորակի ամենատարբեր անկյուններից երևացել Լուսնի՝ դարի ամենաերկար խավարումն ու «արյունոտ լուսինը» (լուսանկարներ, տեսանյութեր)

admin

Ամենա…ամենա…

admin

Լուսարձակող շներ