Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Էմմի Ուայնհաուզին մեռած են գտել

Բրիտանական երգչուհի Էմմի Ուայնհաուզին մեռած են գտել սեփական տանը Կեմդենում, այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Ոստիկանները նշում են, որ բժիշկներն են իրենց հրավիրել Ուայնհաուզի տուն: 27-ամյա երգչուհու մահվան պատճառը դեռ պարզվում է: Ինչպես հայտնի է, երգչուհին այս բոլոր տարիներին լուրջ խնդիրներ ուներ ալկոհոլի և թմրանյութերի հետ:

Երգչուհու մասին վերջին լուրերերը նրա 2011 թվականի ամռան եվրոպական համերգների դադարեցման մասին էր: Հյուրախաղերը սկսվեցին Սերբիայում, որտեղ Ուայնհաուզը բեմ դուրս եկավ հարբած վիճակում և տապալեց ելույթը: Դրանից հետո երգչուհու մենեջերները որոշեցին հետաձգել համերգները, ապա ամբողջ հյուրախաղերը:

Այս տարի մայիսին երգչուհու հոր դրդմամբ Էմին հոսպիտալացվեց, քանի որ չարաշահում էր ալկոհոլը:

Էմմի Ուայնհաուզը համարվում էր վերջին տարիների լավագույն սոուլ երգչուհին: 2003 թվականին նա թողարկեց իր “Frank” դեբյուտային ալբոմը , 3,5 միլիոն օրինակով:

Ոչ պակաս ճանաչում բերեց Ուայնհաուզին “Back to Black” ալբոմը, որը թողարկվեց 2006 թվականին և վաճառվեց 11 միլիոն օրինակ:

“Rehab” կոմպոզիցիան արժանացել է հինգ Գրեմմի մրցանակի: Դրանից հետո երգչուհին գրեթե երկու տարի դադարեցրեց կարիերան: Համերգային հյուրախաղերին և ալբոմի վրա աշխատանքներին Էմմի Ուայնհաուզը վերադարձավ 2010 թվականին, սակայն աշխատանքները ավարտել նա այդպես էլ չհասցրեց:

 
Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկարվել է գովազդում

admin

Աստղեր, որոնք բարձրացել են զրոյից

Սուսի Միսակյան

3 հազար տոմս 22 վայրկյանում