ՀՀ պետական խորհրդանիշների օրը
Երեկ երկոյան եռագույն շապիկներով մոտ 3000 երիտասարդներ մասնակցեցին տոնական երթին, որը նվիրված էր հայական պետական զինանշաններին:
Նախաձեռնության հեղինակն է «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը:
Միջոցառման մասնակից երիտասարդները հպարտությամբ էին կրում եռագույն շապիկները ու ծածանում դրոշները: Երթի ընթացքում հնչում էին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ նվիրված հայկական դրոշին: