Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Սայլակներ, որոնք հեշտացնում են գնումները

Սուպերմարկետներում տրամադրվող ամբյուղները, որոնք շոփինգը դարձնում են հեշտ և հաճելի, ստեղծել է 1936 թվականին Piggly-Wiggly խանութի սեփականատեր Սիլվան Գոլդմանը: Այդ արժանավոր մարդը իրոք միտում ուներ հոգալու հաճախորդների հարմարավետության համար:

Եվ նա գտավ միջոց, որով օգնեց հաճախորդին շատ ապրանք տանելու:

Piggly-Wiggly աշխատակիցները, երբ նակատում էին, որ զամբյուղը լիքն է, անմիջապես փոխարինում էին դատարկով:

Սակայն պետք էր ավելի էֆֆեկտիվ տարբերակ: Եվ մի անգամ Գոլդմանը նկատեց ինչպես է հաճախորդներից մեկը իր ծանր պայուսակը դրել փոքրիկ մեքենայի վրա, որը թելով քարշ էր տալիս տղան:

Էվրիկա: Մեկ տարի անց Սիլվան Գոլմանը ներկայացրեց նորույթ իր հաճախորդների համար: Մի շաբաթ օր զամբյուղների կողքին հաճախորդները նկատեցին «անիվավոր զամբյուղներ»: Դա սկզբում հետաքրքրում էր միայն տարեցներին, քանի որ երիտասարդները խուսափում էին ծիծաղելի երևալ սայլակներով: Սակայն գաղտի հավաքված հինգ կամավորներ ցրեցին այդ կասկածները: Երեք կին և երկու տղամարդ ամբողջ օրը խանությում ծանրաբեռնված սայլակներով շրջում էին:

 

loading...

Կարդացեք նաև

Սովորություններ, որոնցից պետք է ազատվել, եթե ցանկանում եք դառնալ հաջողակ

admin

Խաչբառի գյուտը

Սուսի Միսակյան

Այսօր Շոկոլադի օրն է