Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Տնային ամենակեղտոտ 7 իրերը

Ամերիկյան Արիզոնա համալսարանի գիտնականները կազմել են  տնային ամենակեղտոտ   իրերի ցանկը:

1.Մթերքներ կտրատելու տախտակը: Էքսպերտների կարծիքով դրա վրա 200 անգամ ավել միկրոբներ կան, քան զուգարանակոնքի վրա: Երբ այն լվանում եք, պարզաջրեք 5%-ոց քացախով կամ սպիրտով:

2.  Տնային հեռախոսի լսափողը: ժամանակ առ ժամանակ սրբեք այն սպիրտով:

3. Սպասք լվանալու սպունգը: Դա ևս հաճախ լվացեք սպիրտով, իսկ եթե ոչ, ապա փոխեք գոնե շաբաթը մեկ անգամ:

4. Լողասենյակի վարագույրը: Խոնավ միջավայրը նպաստում է միկրոբների առատությանը:

5. Աղբամանները: Անհրաժեշտ է լվանալ հնարավորինս հաճախ և մանրակրկիտ:

6. Սառնարանի և աման լվացող սարքի դռները: Սա ևս հարմար վայր է միկրոբների բազմացման համար:

7. Լվացքի մեքենա: Այդ մութ ու խոնավ վայրը հագուստից մնացած միկրոբների բազմացման համար անզուգական է: Ամիս մեկ անգամ լվացեք այն եռացած ջրով և քացախով:

 

loading...

Կարդացեք նաև

10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ

admin

Աշխարհի 10 ամենաանհավանական երևույթները

admin

Ինչո՞ւ չնշել 40 ամյակը

Սուսի Միսակյան