Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Էմի Ուայնհաուզի հիշատակին

Էմի Ուայնհաուսի մահվան լուրի տարածման հետևանքով,շատ ճանաչված աստղեր բացելով իրենց Twitter-ի հաշիվներ ցավակցական և ափսոսանքի, հպարտ և տառապալի խոսքեր են գրել,հարգելով բոլորի կողմից այդքան սիրված երիտասարդ երգչուհու հիշատակը: Բրիտանական երգիչ Ռասսլ Բրենդը, ով Էմիին գիտեր նրա անհայտ ժամանակ և հետևել է նրա աճին,տարածմանն ու զարգացմանը որպես աշխարհահռչակ երգչուհի, հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:
Բրենդը հիմա թմրամոլությունից ազատվելու համար բուժման կուրսերի շրջանում է և գիտի թե ինչպես էր ապրում Էմին: Նա պատմեց թե ինչպես է հանդիպել Էմիին:
“ Ես այդ ժամանակ դեռ վերականգման գործընթացից դուրս չէի եկել և փնտրում էի պարզ և հասարակ մի կին,որի հետ հետագայում լուրջ հարաբերությումմեր կունենայի: Եվ ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք միասին շատ ծանր ապրումներ ենք ունեցել և միշտ կիսվել ենք իրար հետ»,-Գրում է Բրենդը:
Բայց Բրենդը նկատեց Էմիի տաղանդը շատ ավելի ուշ, երբ առաջին անգամ լսեց Էմիին երգելով բեմից, կենդանի ձայնով:
«Նա մի սովորական աղջիկ չէր, ով ապրում էր ճանաչված լինելու մասին երազներով, նա տասը փեննիանոց հերթական տասնհինգ րոպեն վայելող անառակներից չէր, -գրում է նա, ավելացնելով, -Նա մի հիանալի տաղանդ էր»:
Չնայած նրան, որ լոնդոնյան ոստիկանությունը դեռ չի պարզել մահվան իրական պատճառը, արդեն համացանցում և հասարակության մեջ բամբասանքներ են պտտվում, որ Էմի Ուայնհաուսը մահացել է թմրանյութերի մեծ քանակով օգտագործումից, քանի որ բոլորն էլ գիտեին որ Էմին տառապում էր թմրամոլությամբ և արդեն մի քանի անգամ անցել է վերականգնողական գործընթացներով:
«Չենք կարող ասել թե արդյոք այս միջադեպը կարելի էր կանխատեսել,բայց այդ տիպի դեպքերը ներկայումս անխուսափելի են: Մենք մի գեղեցիկ և տաղանդավոր կին ենք կորցրել: Բոլոր թմրանյութերից կախվածություն ունեցող մարդիկ չէ, որ ունեն այն տաղանդը, որն ուներ Էմին: Եվ այս միջադեպից հետո, մենք կարող ենք միայն հարմարվել նրա կորստին և դիտարկել «կախվածությունը»  ոչ թե որպես հանցանք կամ կյանքի դառնության պատճառ, այլ որպես մի հիվանդություն որը անպայման սպանում է և մենք պետք է դրանից խուսափենք»:
Բրենդը արդեն ութ տարի է ինչ թմրանյութեր չի օգտագործվում և շաբաթը երեք անգամ ստուգման հոգեբանական խմբակներ է այցելում, որպեսզի վստահ լինի իր առողջության մեջ:
«Ինձ  համար եզրագիծը հերոինն է,  իսկ դրանից այն կողմ գալիս է մահը: Դուք երևի գիտեք, թե ինչ է քնելը: Դա ինքնասպանության միջոցով կյանքի վերածումն է երազի,  որպեսզի կյանքը արթուն  ժամանակ քնած վիճակից չտարբերվի: Մենք ամեն օր, քնաթաթախ անցկացնում ենք մեր օրը, անցնելով տարբեր միջոցառումների նման բաների միջով, որտեղ ամեն ոք ունի մի դեր, մեր  բերանը բաց անցնում ենք շագանակագույն աշխարհով, ամբողջովին շագանակագույն, որը դեռ ավելի սարսափելի է, քան թվում է»:

Տիգրան Մշեցյան

loading...

Կարդացեք նաև

Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկարվել է գովազդում

admin

Ջենիֆեր Էնիսթոնը պատրաստվում է ամուսնանալ

admin

Ավրիլ Լավինի վրա հարձակվել է երկրպագուն(վիդեո)

admin