Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Ուղիղ 48 տարի առաջ այս օրը

1963 թվականին այս օրը Տիեզերք է թռչել առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան:
Վալենտինա Վլադիմիրովնա Տերեշկովան ծնվել է 1937-ի մարտի 6-ին Յարոսլավսկի մարզի Տուտաևի շրջանի Մասլեննիկովո գյուղում՝ գյուղացի-կոլխոզնիկների ընտանիքում։

Նախկին տեքստիլագործ բանվորուհի Տերեշկովան,  լինելով աշխարհում առաջին տիեզերագնաց կինը, կատարեց իր պատմական թռիչքը «Վոստոկ-6» տիեզերանավով և երկրագնդի ծիրում գտնվեց Վալերի Բիկովսկու կողմից կառավարվող «Վոստոկ-5» տիեզերանավի կողքին։ Նրա «Չայկա» տիեզերական ազդանշանը  48 անգամ պտտվեց մոլորակի շուրջը, իսկ Տերեշկովայի թռիչքի տևողությունը կազմեց 2 օր 22 ժամ 50 րոպե։

Տերեշկովայի անունն է կրում լուսնային խառնարաններից մեկը:

 

loading...

Կարդացեք նաև

«Ալիք» օրաթերթի 80-ամյակը նշվեց մեծ շուքով

«Մեր դպրոցներում տրվող կրթությունից, դաստիարակությունից է կախված նաև մեր երկրի ապագան». Լևոն Մկրտչյան

admin

Էջմիածնի ակտիվ երիտասարդները

admin