Ամսագիր.am
Image default
Քաղաքականություն

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 4 թեկնածու.

Հոկտեմբերի 21–ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է արդեն 4 թեկնածու։

Amsagir.am–ը ԿԸՀ կայքից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ առաջադրվել անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանն ու Սեւակ Մինասյանը։ Հարությունյանն ի դեպ ճարտարապետ է, աշխատում է «ՀԷԾ» ՓԲԸ–ի Մուսալեռի մասնաճյուղի կուրսանտների վերլուծական եւ էներգիայի իրացման բաժնում։ Մյուս թեկնածուների մասին տեղեկատվություն չկա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ Արմավիրում իրենց թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն է։ Նշենք, որ նրա առաջադրման մասին տեղեկություն դեռեւս ԿԸՀ–ի կայքում չկա։ Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 30–ն է ժամը 18։00–ն

loading...

Կարդացեք նաև

Արմավիրում ՔՊ-ն սկսեց քարոզարշավը ժամանակից շուտ

admin

Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է խախտում․ Պարույր Հայրիկյան

admin

ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև. «Հրապարակ»

admin