Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մահացել է Շառլ Ազնավուրը.

Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում է lefigaro.fr-ն: Այս բոթը հայտնվել է Reuters-ի, France-Presse-ի, Le Mond-ի և այլ լրատվամիջոցների առաջին էջերին:

Ինչպես գրում է gala.fr-ը, նա մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

Երկրորդ աշխարհամարտին հայրը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Ընտանիքը պահելու համար Շառլը ելույթ էր ունենում ոչ մեծ փարիզյան սրճարանում եւ օկուպացված Փարիզի թատրոններում։

Երգեր գրել սկսել է 1940-ականնների սկզբին։ 1941 թվականին Ազնավուրը ծանոթացել է երիտասարդ երաժիշտ Պիեր Ռոշի հետ, որի հետ դուետով հանդես էր գալիս վարյետեներում ու գիշերային ակումբներում։ 1946 թվականին համագործակցել է հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի հետ, հյուրախաղերով հանդես էր գալիս Կանադայում ու Ֆրանսիայում։

1950 թվականին Պիեր Ռոշը արտագաղթել է Կանադա, Շառլը սկսել է հանդես գալ Շառլ Ազնավուր բեմական անվան ներքո։

2000 թվականին շանսոյնեն նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար՝ միաժամանակ հաջողությամբ շարունակելով համերգներով հանդես գալ։

2008 թվականի դեկտեմբերի 26-ին Ազնավուրը ստացել է ՀՀ քաղաքացիություն։

2009 թվականի մայիսի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շառլ Ազնավուրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակեց, Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքում հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Կինոյում նա առաջին անգամ նկարահանվել է 1995-ին: 1960-ին Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի էկրանավորումից հետո, որում Ազնավուրը  կաբարեի դաշնակահարի դեր  խաղաց, երգիչը նաեւ տաղանդավոր դերասան ճանաչվեց: Նա հաջողությամբ նկարահանվել է այնպիսի երեւելի կինոռեժիսորների մոտ, ինչպիսիք են Կլոդ Շաբրոլը («Գլխարկակարի ուրվականները», 1982), Ֆոլկեր Շլենդորֆը («Ամերիկյան առնետ», 1963), «Թիթեղյա թմբուկ», 1979), Կլոդ Lելուշը  («Էդիտը եւ Մարսելը», 1983):

Ազնավուրի վերջին կինոաշխատանքների թվում են  «Արարատ» (2002) եւ «Հայր Գորիո» (2004) ֆիլմերում գլխավոր դերերը, ինչպես նաեւ «Ճշմարտությունը Չառլիի մասին» (2002) եւ «Իմ գնդապետ» (2006) ֆիլմերում դերերը:

Շառլ Ազնավուրը հեղինակել է մոտավորապես հազար երգ, խաղացել  60 ֆիլմերում եւ վաճառել ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ: Time ամսագրի կողմից անցկացված հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն կատարող:

Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը, այլք։

Ազնավուրը «Ազդագրերից բառերը» (1991)  մեմուարների գրքի հեղինակն է: 2004-ին Միլանի  «Դալ Վերմե» թատրոնում տեղի ունեցավ նրա «Անցած օրեր» մեմուարների գրքի իտալական հրատակության շնորհանդեսը:

Ազնավուրի արվեստը արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Ոսկե առյուծ» (1971), պատվավոր «Սեզար» (1997), Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակներին (2006):

Նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում՝ (2004) Հայրենիքի շքանշանի պարգեւատրմամբ:

Նա Կանադայի ասպետ է (2008):

2001 թվականին Երեւանում բացվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակ:

2009-ին Երեւանում բացվեց շանսոնյեի տուն-թանգարանը:

2010 թվականին Պամիրում 5250 մետր բարձրությամբ գագաթը կոչվեց Շառլ Ազնավուրի գագաթ:

Շառլ Ազնավուրը մի քանի անգամ ամուսնացել է: Առաջին ամուսնությունից նա ունի դուստր՝ Սեդա (ծնված 1947թ.): 1967-ին Ազնավուրը ամուսնացավ շվեդ Ուլլե Տյուրսելի հետ: Նրանք ունեն երեք երեխա` դուստր Կատյա (ծնված 1969 թ.), որդիներ Միշա (ծնված 1972 թ) եւ Նիկոլյա (ծնված 1977 թ.):

loading...

Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Ուզում ենք, որ Տաիշան շարունակի գրել

admin

Հունիսի 1`Կայացած տոն Մեծամորում

admin