Ամսագիր.am
Image default
Քաղաքականություն

Ամեն ինչ էլ հնարավոր է. Արմեն Ռուստամյանը՝ Կառավարությունից ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու մասին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Կառավարությունից ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու հնարավորությունը հնարավոր է համարում:

Այս մասին Արմեն Ռուստամյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի առաջարկվող փոփոխություններին կողմ քվեարկեն և նախարարներին հետ կանչեն:

«Ամեն ինչ էլ հնարավոր է, նայած իրավիճակը ոնց կզարգանա: Այստեղ ամեն ինչ անկանխատեսելի է, և որևէ տրամաբանական ընթացք ես չեմ տեսնում, որովհետև մենք ուղղակի քաոսի ենք վերածում ամեն ինչ: Շատ մեծ վերապահումով կարելի է այստեղ նորմալ քաղաքակիրթ հարաբերությունների մասին խոսել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ռուստամյանը:

loading...

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը ինչ է ասել, ինձ մեծ հաշվով այս պահին չի հետաքրքրում. Գեւորգ Պետրոսյան

admin

Պարզվում է՝ արտահերթ ընտրությունների ժամկետը պետք է հարմար լինի միայն մեկ քաղաքական ուժի. Հովհաննիսյան

admin

Վանոն պասում է. երբ կհանվեն նրա վրայից կեղծ մեղադրանքները.

admin