Ամսագիր.am
Image default
Քաղաքականություն

ՀՀ նախագահը պաշտոններից ազատել է ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին

ՀՀ նախագահը քիչ առաջ , առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հրամանագրեր է ստորագրել որոշ նախարարների պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀ ԱԺ մուտքի առջև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից կառավարությունում ներկայացված նախարարները ազատվում են պաշտոնից, եւ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մնում պաշտոնին` իր ցանկությամբ:

Պաշտոնից ազատվել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը(ՀՅԴ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը (ԲՀԿ), տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), տրանսպորտի, կապի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ):

 

loading...

Կարդացեք նաև

Փորձ է արվում հանրապետականացնել մեր իշխանությունը. Նիկոլ Փաշինյան

admin

Արմավիրի քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանի ուղերձը․

admin

Մեր խորհրդարանը դարձել է «Կարթագեն»․ այլընտրանքը արտահերթ ընտրություններն են․ Էդմոն Մարուքյան

admin