Ամսագիր.am
Image default
Քաղաքականություն

Ընտրություններից ՀՀԿ-ն հետ է քաշվել․ հանրապետականներին մարզերն այլևս չեն հետաքրքրում

Հոկտեմբերի 21-ին հայաստանյան մի շարք մարզերում տեղի կունենան համայնքի ղեկավարների ընտրություններ։

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված ցուցակից՝ Արագածոտնի մարզում  առաջադրվել է 9 թեկնածու, որից 8-ն անկուսակցական են, մեկը՝ ԲՀԿ-ական։

Արարատի մարզում առաջադրվել է 17 թեկնածու, որից 16-ն անկուսակցական են, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Արմավիրի մարզում առաջադրվել է 59  թեկնածու, որոնցից 6-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, մյուս թեկնածուներն անկուսակցական են։

Գեղարքունիքի մարզում առաջադրվել է 20 թեկնածու, որոնցից մեկը ԲՀԿ-ից է, մյուսը՝ ՀՅԴ-ից, մեկն էլ ՀՀԿ-ից․  մյուս թեկնածուները ևս անկուսակցական են։

Լոռու մարզում առաջադրվել է 13 թեկնածու, 11-ն՝  անկուսակցական, 1-ը՝ ԲՀԿ-ից, մեկն էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Կոտքայի մարզում  առաջադրվել է 18 թեկնածու, որից 5-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մյուսներն անկուսակցական են։

Շիրակի մարզում առաջադրվել է 5 թեկնածու, որից 3-ն անկուսակցական են, 2-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Սյունիքի մարզում առաջադրվել է 4 թեկնածու, որից 3-ն անկուսակցական են, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Տավուշի մարզում առաջադրվել 7 թեկնածու, որից 6-ն անկուսակցական, մեկը՝  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունից։

Եթե տեղական ինքնակառավարման մարմինների 2018 թվականի հոկտեմբերի 21-ի ընտրությունների համար առաջադրված թեկնածուների ցուցակները համեմատում ենք  ավելի վաղ՝ 2018 թվականի մարտի 11-ի ընտրությունների համար առաջադրված թեկնածուների ցուցակների հետ, ակնհայտ է դառնում, որ նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ առաջադրված թեկնածուների զգալի մասը՝ գրեթե 80 տոկոսը,  Հայաստանի Հանրապետական կուսակցությունից էին, իսկ այժմ պատկերը ճիշտ հակառակն է՝ թեկնածուների զգալի մասը ոչ թե իշխող ուժի կուսակցության անդամներ են՝ ՔՊ-ականներ, այլ՝ անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածուներ։

loading...

Կարդացեք նաև

Երևանում Նիկոլ Փաշինյանին ներկայացնող ուժը չի կարող մեծ քանակի ձայն հավաքել. Ահարոն Ադիբեկյան

admin

Դավիթ Եղիազարյան. ՀԱՎԱՏԱ, ՎՍՏԱՀԻՐ, ՊԱՀԱՆՋԻՐ

admin

Վաղինակ Ղազարյան – Նոր դեմք քաղաքականությունում

admin