Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Երկրին մարդու գանգի տեսքով աստղակերպ է մոտենում

2015 TB145 աստղակերպը, որը ձևով նման է մարդու գանգի, Երկրին կմոտենա նոյեմբերի 11-ին: Այդ մասին հայտնել է Live Science-ը: Երկնային մարմինը մեր մոլորակին կմոտենա 38 մլն կիլոմետր տարածությամբ. դա Արեգակից մինչև Երկիր հեռավորության մոտավորապես քառորդ մասն է:

Անսովոր աստերոիդը առաջին անգամ գիտնականների տեսադաշտում հայտնվել է 2015 թվականի աշնանը: Այն ժամանակ օբյեկտը Երկրագնդի մոտով անցել է հոկտեմբերի 31-ին, ինչի պատճառով էլ նրան կոչել են «Հելլոուինյան աստերոիդ»: Երկնային մարմինը մեր մոլորակին մոտեցավ 486 հազար կիլոմետր հեռավորությամբ, և աստղաֆիզիկոսներին հաջողվեց մի քանի լուսանկար անել: Գիտնականները չեն բացառում, որ «Հելլոուինյան աստղակերպն» արդեն կորցրել է մարդկային գանգի ուրվագծերը, քանի որ դրա ձևը կարող էր փոփոխություններ կրել: Սպասվում է, որ հաջորդ անգամ 2015 TB145-ը Երկրին կմոտենա 2082 թվականից ոչ շուտ:

loading...

Կարդացեք նաև

Բջջային հեռախոսները այնուամենայնիվ առաջացնում են քաղցկեղ

Սուսի Միսակյան

Ժողովրդական միջոցներ արևայրուքի դեմ

2012 -ի ամենացանկալի կանայք արդեն հայտնի են

admin