Ամսագիր.am
Image default
Հասարակություն

«Իսկ սենց սցենարի մասին մտածե՞լ եք. Փաշինյանի կառավարությունը հրաժարական է տալիս…»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Իսկ սենց սցենարի մասին մտածե՞լ եք. Փաշինյանի կառավարությունը հրաժարական է տալիս, ԱԺ երեք խմբակցությունները պնդում են, որ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը ու իր երկու փոխվարչապետները քրեորեն պատժելի արարքներ են կատարել ու, որ դատախազությունը պիտի քրեական գործ հարուցի: Դատախազությունը չի հարուցում:

ԱԺ-ն անվստահություն է հայտնում գլխավոր դատախազին ու ընտրում նոր դատախազ: Նոր դատախազն էլ որոշում է կալանավորել օրինախախտ վարչապետի պաշտոնակատարին ու երկու փոխվարչապետներին:

«Հեղափոխական» կոոպերատիվը ամբոխին լցնում է փողոցները ու զանգվածային անկարգություններ հրահրում: Ազատության մեջ է մնում միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ստանձնում է վարչապետի լիազորությունները ու հրահանգում է ուժային կառույցներին վերականգնել սահմանադրական կարգը:

Հ.Գ. Եթե չարաբաստիկ օրենքը ընդունվի, ես չեմ տեսնում՝ ոնց ա հնարավոր ԱԺ-ն ցրել առանց ԱԺ-ին որոշում պարտադրելու, իսկ Փաշինյանի կողմից ԱԺ-ին որոշում պարտադրելը պիտի պատժվի 301.1 հոդվածով (15 տարի)»:

loading...

Կարդացեք նաև

70 տարի առաջ սկսվեց Մեծ հայրենական պատերազմը

admin

Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամական միավորը` դրամը

admin

Ովքե՞ր են ինքնասպանները

admin