Ամսագիր.am
Image default
Քաղաքականություն

Նախընտրական քարոզարշավը Արմավիրում թևակոխում է վերջնական փուլ։

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի են ունենալու Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Գրեթե բոլոր համայնքներում առաջատար են համարվում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության թեկնածուները։

Արմավիրում նույնպես Քաղաքացիական Պայմանագիրը առաջադրել է թեկնածու, Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանին, սակայն Արմավիրցիների հետ մեր զրույցում պարզ դարձավ որ Արմավիրի բնակիչները չեն պատրաստվում միաձայն քվեարկել մեկ թեկնածուի օգտին, անգամ եթե այդ թեկնածուն հեղափոխական թիմի անդամ է։ Քաղաքացիներից շատերը նշեցին որ իրենց ձայնը տալու են կամ Սևակ Մինասյանին կամ Օհան Հարությունյանին։ Վերջինիս մասին բազմաթիվ էին դրական կարծիքները, նշելով որ Օհան Հարությունյանը լինելով ավագանու անդամ, կարողացել է կազմակերպել մի քանի բազմաբնակարան շենքերի բակերի վերանորոգումը, լուսավորությունը և մանկական խաղահրապարակներ կառուցել քաղաքի մի քանի հատվածներում։ Ուստի քաղաքացիների կարծիքով ավելի մեծ հնարավորությունների դեպքում Օհան Հարությունյանը կկարողանա ավելին կատարել։

Հիշեցնենք որ սոց․ցանցերում որոշ օգտատերեր Օհան Հարությունյանի անունը կապում են նախկին քաղաքապետի հետ, և փորձում այդ կերպով վարկաբեկել թեկնածուին, սակայն մեզ հետ զրույցում Օհան Հարությունյանը ոչ միայն հերքեց այդ լուրերը այլև կոչ արեց մյուս թեկնածուներին, քարոզարշավի ընթացքը օգտագործել սեփական ծրագրերը ներկայացնելու համար, այլ ոչ թե մյուս թեկնածուների վրա ցեխ շպրտելու։

Քաղաքապետի մյուս թեկնածու Սևակ Մինասյանը նախորդ ընտրություններում պարտվեց այդ ժամանակ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, ինչից հետո Սևակ Մինասյանի կողմնակիցները փակեցին Արմավիր -Երևան մայրուղին, բողոքելով ընտրությունների արդյունքների դեմ։ Սեւակ Մինասյանն ընտրությունից հետո «դեբոշ» էր սարքել եւ 72 ժամ անցկացրել ոստիկանական բաժանմունքում: Նախորդ իշխանությունների օրոք Ս․ Մինասյանը մատչելի գնով ձեռք է բերել Արմավիրի հյուրանոցը, որը հիմա վերակառուցում է:

 

Քաղաքապետի թեկնածու Ժիրայր Աբրահամյանն էլ արմավիրցիներին ավելի հայտնի է որպես բանջարեղենի կրպակի սեփականատեր, և արմավիրցիներն էլ առանձնապես մեծ չեն համարում նրա ընտրվելու շանսերը։

loading...

Կարդացեք նաև

Արմավիրի քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանի ուղերձը․

admin

Երևանում Նիկոլ Փաշինյանին ներկայացնող ուժը չի կարող մեծ քանակի ձայն հավաքել. Ահարոն Ադիբեկյան

admin

Վանոն պասում է. երբ կհանվեն նրա վրայից կեղծ մեղադրանքները.

admin