Ամսագիր.am
Image default
Քաղաքականություն

Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը նվիրել պետությանը

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշիվներից մեկի վրա առկա 30 միլիոն դոլար գումարն ամբողջությամբ վերադարձնել պետական բյուջե:  Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջևանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դոլար ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա:

loading...

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը փոխում է բնակչության հետ՝ Facebook-ով հաղորդակցվելու ձեւաչափը

admin

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել աղմկահարույց օրինագիծը

admin

ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև. «Հրապարակ»

admin