Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Եթե երկարակյաց ես, ապա ազգականիդ վաղաժամ մահանալու հավանականությունը նվազում է

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ եթե մարդն ունի երկարակյաց ազգականներ, ապա մեծանում են հնարավորությունները, որ ինքն էլ կարող է լինել երկարակյաց։ Այս մասին գրում է MedicalXpress-ը։

Վերլուծելով 315 հազար մարդու հետ կապված տվյալներ, որոնք պատկանում են 20 հազար տարբեր ընտանիքների, եւ որոնց տվյալները հավաքագրվել են սկսած 1740 թվականից, մասնագետները պարզել են, որ վաղաժամ մահվան հավանականությունը հակադարձ համեմատական է երկարակյաց ազգականների առկայությանը ընտանիքում, այսինքն, որքան շատ երկարակյաց ազգական կա ընտանիքում, այնքան ավելի քիչ հավանական է, որ անձը մահանա վաղաժամ։

Ուսումնասիրված պատմություններից միայն 10 տոկոսի մոտ է, որ մարդիկ եղել են երկարակյաց։ Ուշագրավ է, որ երկար ապրելու հավանականությունը մեծանում է նաեւ այն դեպքում, երբ երկարակյաց են ոչ թե անմիջապես ծնողները, այլ հորաքույր, մորաքույր, հորեղբայր քեռի հանդիսացող անձինք։

loading...

Կարդացեք նաև

Չամուսնացող տղամարդիկ

Սուսի Միսակյան

Մեծահասակների համար պատկերներ՝ Պոմպեյի հասարակաց տների պատերին

admin

Միշտ թվում է հարևան հերթն ավելի արագ է շարժվում(վիդեո)

Սուսի Միսակյան