Ամսագիր.am
Image default
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը փոխում է բնակչության հետ՝ Facebook-ով հաղորդակցվելու ձեւաչափը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխում է բնակչության հետ՝ Facebook սոցիալական ցանցով հաղորդակցվելու ձեւաչափը, որը կկոչվի «Զրույց քաղաքացու հետ»: Այդ մասին այսօր՝ հունվարի  15-ին Facebook սոցիալական ցանցի լայվի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ֆորմատով, ժամանա առ ժամանակ, առնվազն ամիսը մեկ անգամ ես այսպիսի ֆորմատով ձեզ հետ կշփվեմ. կխոսեմ այն խնդիրների մասին, որոնք այդ ընթացքում ի հայտ կգան»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին խոսում է մեքենայից, իսկ աշխատավայրում չի ցանկանում կտրվել աշխատանքից, իսկ երեկոյան արդեն հոգնած է լինեւմ եւ ինքը,եւ քաղաքացիները եւ հաճախ իր ասածներն այդքան էլ ճիշտ չեն ընկալվում:

Նա հույս հայտնեց, որ իր առաջարկած ձեւաչափը հաջողություն կունենա, իսկ եթե ոչ՝ ապա «այլ բան կմտածենք»:  «Ինձ համար շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, որ այս անիմիջական շփումը լինի քաղաքացիների հետ»:

loading...

Կարդացեք նաև

Պատկերացնո՞ւմ եք՝ մենք էլ մեր համակիրներին հանենք․ Գալուստ Սահակյան

admin

Նախընտրական քարոզարշավը Արմավիրում թևակոխում է վերջնական փուլ։

admin

Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է խախտում․ Պարույր Հայրիկյան

admin