Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Սոցիալական ցանցերն ազդում են ուղեղի աշխատանքի վրա

Սոցիալական ցանցերը բացասաբար են ազդում ուղեղի աշխատանքի վրա: Eurek Alert-ում հրապարակված Միչիգանի պետական համալսարանի գիտնականների հետազոտության մեջ նշված է, որ համացանցից կախվածությամբ տառապող մարդիկ նույնպես, ինչպես թմրամոլներն ու խաղամոլները, որոշումների ընդունման խնդիրներ ունեն:

Գիտնականները հետազոտության շրջանակում հետեւել են 71 կամավորի՝ գնահատելով Facebook-ից հոգեբանական կախվածության մակարդակը: Փորձարկվողները, մասնավորապես, պատասխանել են համացանցից օգտվելու հաճախակիության, իրենց զգացումների վերաբերյալ հարցերին, եթե հանկարծ հասանելիությունը դադարում է, ինչպես նաեւ իրենց աշխատանքի կամ ուսման վրա Facebook-ի ազդեցության մասին:

Դրանից բացի, կամավորները պետք է կատարեին որոշումներ ընդունելու ունակության գնահատման ստանդարտ հոգեբանական խնդիր: Խնդիրը հաջողությամբ կատարելու համար պահանջվում էր ընտրել խաղաթղթերի ամենահարմար կապուկը: Մինչդեռ, որքան մարդը շատ էր կախված համացանցից, այնքան խնդիրը վատ է կարողացել կատարել:

Համանման արդյունքներ են դիտվել թմրակախվածությամբ եւ կախվածության այլ ձեւերով տառապող մարդկանց շրջանում:

loading...

Կարդացեք նաև

Վաճառվել է ամենաթանկարժեք վարդագույն ադամանդը

admin

Մոտոցիկլները շղթայվել են (վիդեո)

admin

Տնային ամենակեղտոտ 7 իրերը