Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Տղամարդը Վիագրայի մեծ չափաբաժին ընդունելուց հետո հազիվ է փրկվել կուրացումից

Կրքի կրակը կրկին զգալու 50-ամյա տղամարդու ցանկությունը ցավալի ավարտ է ունեցել։ The Daily Mail-ը հայտնում է, որ տղամարդը տասն անգամ ավելի շատ սիլդենաֆիլ է խմել, քան խորհուրդ են տվել բժիշկները։

Սիլդենաֆիլը պոտենցիան բարձրացնող դեղամիջոց է։ Ամենահայտնի ապրանքանիշը, որի անվան տակ արտադրվում է սիլդենաֆիլը, Վիագրան է։

Մեծ չափաբաժնից հետո տղամարդու մոտ տեսողության խնդիրներ են առաջացել, եւ նա ստիպված դիմել է բժշկի։ Մասնավորապես, նրա մոտ զարգացել է լուսավախություն եւ թույլ լույսի տակ տեսնելու անկարողություն։ Բժիշկները Վիագրայի սիրահարի մոտ եղջերաթաղանթի աշխատանքի խախտումներ են հայտնաբերել։ Վտանգն այն է, որ եղջերաթաղանթի բջիջներն ինքնուրույն չեն կարող վերականգնվել, ինչը կարող է կուրության պատճառ դառնալ։

Նախկին հետազոտություններում ընդգծվել է, որ Վիագրայի մեծ չափաբաժինը կարող է տեսողական խնդիրներ առաջացնել։ Անգամ կրկնակի չափաբաժինը բավական է աչքերի վրա բացասաբար ազդելու համար։ ։

Վիագրայի արտադրող Pfizer ընկերությունը նշում է նաեւ, որ գունավոր տեսողության խախտումը կամ ոչ պարզ տեսողությունը դեղամիջոցի ընդհանուր կողմնակի ազդեցություններից են։ Հազվադեպ մեկ կամ երկու աչքի տեսողության հակարծակի կորուստը կարող է վկայել լուրջ հիվանդության՝ տեսողական ներվի ոչ արտերիտիկ առաջնային իշեմիկ նեւրոպատիայի (NAION) մասին։

loading...

Կարդացեք նաև

Գիշերով ուտելը վնասում է ատամներին

Ի պատիվ Սպունգ Բոբի

admin

Մաշկի Քաղծկեղի հայտնաբերում