Ամսագիր.am
Image default
Քաղաքականություն

Փորձ է արվում հանրապետականացնել մեր իշխանությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում հեղափոխությունից հետո սեփականության վերաբաշխտում չի եղել, սա վերաբերում է նաեւ լրատվական դաշտին, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, եւ  այդ դիրքրորշման մեջ ոչ մի բան չի փոխվել  եւ չի փոխվելու, եւ սեփականության վերաբաշխում չի լինելու: Այդ մասին այսօր՝ հունվարի  15-ին Facebook սոցիալական ցանցի լայվի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկանում է արձանագրել, որ լրատվական դաշտի 90%-ը  կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ ներկայից իշխանութնանն ընդդիմադիր ուժերին:

«Նախկին իշխանություն ասած երկու սուբյեկտ կա, ով տիրապետում է լրատվական դաշտին, ես հիմա անուններ չեմ տալիս, որովհետեւ էական չէ, եւ խնդիրն անունները քննարկելը չէ: Լրատվական դաշտի 90%-ը գտնվում է կամ այդ երկու՝ նախկին իշխանության ներկայացուցիչ այդ երկու սուբյեկտների տիրապետության տակ, կամ մեզ ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Եւ այդ առումով, ստեղծված իրավիճակը բացառիկ է, որովհետեւ, ըստ էության, իշխանությունները եւ ֆինանսական, եւ լրատվական ռեսրուրսների չեն տիրապետում, որովհետեւ այն ռեսուրսը, որը կա լրատվական դաշտի, կամ ազատ է կամ գտնվում է մեզ ընդդիմադիր ուժերի ձեռում: Ինչո՞ւ եմ սա ասում, եւ ինչո՞ւ է սա կարեւոր: Մի պարզ պատճառով, որ հիմա լրատվական դաշտում տեղի է ունենում  հետեւյալ պրոցեսը. Նախկին իշխանության ներկայացուցիչների լրատվական դաշտը տանում է հետեւյալ թեզը՝ փորձ է արվում մեր իշխանությունը այսպես ասած հանրապետականացնել: Ի՞նչ է նշանակում հանրապետականացնել: Ասել, որ ոչ մի տարբերություն չկա, ահա, այս իշխանությունը նույնպիսինն է, ինչպիսինն էր նախորդ Հանրապետական իշխանությունը: Ընդ որում, դրա համար բերվում են անհերքելի փաստարկներ, տեսեք, ես պատկերավոր եմ ներկայացնում, ասում են, տեսեք, Հանրապետականները նույնպես երկու աչք, երկու ականջ, մեկ քիթ, մեկ բերան ունեին, տեսեք, այս իշխանությունը՝ նույնպես: Նախորդ վարչապետն էլ երկու աչք, երկու ականջ, մեկ քիթ, մեկ բերան, երկու ոտք, երկու ձեռք ուներ, հիմա տեսեք, էս վարչապետն էլ   երկու աչք, երկու ականջ, մեկ քիթ, մեկ բերան, երկու ոտք, երկու ձեռք ունի, նույնն է, բացարձակապես ոչ մի տարբերություն: Ես պատկերավոր եմ ներկայացնում, բայց էությունը նույնն է: Եվ ինչի՞ համար է դա արվում:  Դա արվում է նրա համար, որ ցույց տան, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անիմաստ էին, եւ ոչ մի բան չի փոխվել երկրում, եւ այդ քարոզչական արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում  իմ ընտանիքի եւ մեր մերձավոր քաղաքական թիմի դեմ տեղի ունեցող քարոզարշավը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաեւ անդրադաձավ մամուլում՝ իր ընտանիքի անդամներին վերաբերող հրապարակումներին: «Պարզ օրինակ, իմ որդին ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում, այս փաստն առանձնապես ուշադրության արժանի չէ, հիմա նա եկել է արձակուրդ ծառայությունից, եւ հիմա դա հակաքարոզչության առիթ է դարձել, թե ո՞նց վարչապետի տղան եկել է արձակուրդ, ոչ մեկին չի հետաքրքրում, որ Հայաստանի ԶՈՒ-ի բոլոր առանց բացառության  զինվորները  վեց ամիս ծառայելուց հետո գալիս են արձակուրդ: ՀՀ-ում ոչ մի զինվոր չկա, որ այդ իրավունքից չի օգտվում, բայց բնական է, որ այդ տասնյակ հազարավոր արձակուրդ գալը վերգնագրերում չի հայտնվում , վերնագրերում հայտնվում է վարչապետի որդու արձակուրդ գալը, եւ դրանից բխող… դե ասում էին՝ բան չի փոխվել: Իմ ընտանիքի անդամները կարող են մտնել խանութ, եւ ասենք առօրյա առեւոտուր անել  հինգ- տաս հազար, քսան հազար, նույնիսկ հիսուն հազար դրամի, եւ դա դառնում է շատ մեծ փիար իրադարձություն, որ վարչապետի ընտանիքի անդամների ճոխ եւ աննախադեպ առեւտուրը եւ այսպես շարունակ»,- ասաց վարչապետը, նշելով, որ «այս ամենի հիմնական եւ առանցքային իմաստն այն է՝ ցույց տալ մարդկանց , որ  այն ամենը, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում անիմաստ է, եւ երկում ոչ մի բան չի փոխվել, եւ հետեւաբար, եթե ոչ մի բան չի փոխվել ի՞նչ տարբերություն այս իշխանությունը, թե՝ նախորդ իշխանությունն է, որը նաեւ ընտրակաշառք էր բաժանում, մարդկանց եկամուտներ էր ապահովում»:

«Հիմա ինչ-որ մարդիկ կարող էին կաշառք վերցնել, փող աշխատել, հարցեր լուծել, հիմա ոչ մի հարց լուծել չի լինում, բայց իշանական ներսումչի փոխվել… հենա իշխանական ներսում շոր են հագնում: Հանրապետականներն էլ էին շոր հագնում, էս իշխանությունն էլ ա շոր հագնում, ոչ մի բան չի փոխվել: Ոչ մի տարբերույուն: Նոր իշխանության ներկայացուցիչները նույնիսկ խաշ են ուտում, բա Հանրապետականներն էլ էին խաշ ուտում: Բան չի փոխվել, նույնն են: Հիմա պատկերացրեք այսօրվա վարչապետն էլ ա մեքենա նստել, նույնիսկ զրահապատ, չի փոխվել ոչ մի բան երկրում: Որ հեծանիվ ա քշում… վայ էս ի՞նչ խայտառակություն է: Բա մենք ըտե՞նց երկիր ենք: Գյոզալ երկիր էինք, մենք կյանքո՞ւմ էինք հեծանիվ քշել: Պատկերացնո՞ւմ եք, վարչապետը ուղղաթիռով տեղ ա գնում: Բա վարչապետը էշով պետք ա տեղ գնա, որովհետեւ էշը ավելի արագ ա… ի՞նչ ինքնաթիռ, ձիով, սայլով: Այ, որ ըտենց լիներ, մենք կհասկանայինք, որ բան է փոխվել: Սրա խորքային իմաստն է ՝ ցույց տալ, ներշնչել փոփոխությունների խորքային անիմաստ ությունը, եւ ի վերջո սա հուսահատության քարոզչություն է, որ հեղափոխությունից առաջ 20 տարիներին անընդհատ ասվել է, որ չի փոխվի, երկիր չի դառնա, ով եղունգ ունի գլուխը քորի, արտագաղթի…»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

loading...

Կարդացեք նաև

Արմավիրի քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանի ուղերձը․

admin

ՀՀ նախագահը պաշտոններից ազատել է ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին

admin

Պատկերացնո՞ւմ եք՝ մենք էլ մեր համակիրներին հանենք․ Գալուստ Սահակյան

admin