Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Հայաստանում խոզի գրիպից եւս մեկ մարդ է մահացել

Հայաստանում խոզի գրիպի բարդություններից եւս մեկ մահվան դեպք է գրանցվել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած:

Այս սեզոնին սա երկրորդ մահվան դեպքն է՝ H1N1-ի բարդությունների պատճառով: Առաջին զոհը55-ամյա կին էր, ով մահացել էր դեկտեմբերի 29-ին:

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում:

Հունվարի 14-ի դրությամբ՝  պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են:

Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում  շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ, և վերջիններս տուն են ուղարկվել:

loading...

Կարդացեք նաև

Մենամարտում են թամադաները

admin

Մարալիկի մոտ բնակիչներ փակել են Երեւան-Գյումրի ճանապարհը. Ոստիկանական մեծ ուժեր են ժամանել (ֆոտո)

admin

Յուրաքանչյուր չորրորդ դպրոցականը ամեն օր խմում է գազավորված ջուր

admin