Գովազդ` աշխարհի ամենաթանկ ապրանքը
ԳՈՎԱԶԴ -այս երևույթին հանդիպում ենք ոչ միայն հեռուստատեսությամբ` հաղորդումների ընդհատումների ժամանակ, այլև յուրաքանչյուր քայլափոխին, կամա թե ակամա:
Չնայած գովազդը օգտագործվում է որպես ապրանքի վաճառքին խթանող միջոց, այժմ ինքն է դարձել ամենավաճառվող ապրանքը աշխարհում. Այն և բիզնես է և արվեստ:
Գովազդ բառը ունի լատինական ծագում ( reklamar- բղավել բառից):
Դեռ հին Հունաստանում, Եգիպտոսում մանր առևտրականները, ցրչները բարձրաձայն գովում էին իրենց ապրանքների արժանիքները, դրանավ ստեղծելով բանավոր գովազդի պատկերը:
Գովազդի մասին տեղեկանում ենք առաջին գրավոր փաստաթղթերից:
Օրինակ Պոմպեի պատերից մեկի վրա գովաբանվել էր մի քաղաքական գործի, որը կոչ էր անում քվեարկել իր օգտին:
Գովազդի մեկ այլ տեսակ է դրոշմը, որը արհեստավորները դրել են իրենց ապրանքների վրա:
Գովազդի պատմության մեծ շրջադարձ եղավ 1450 թ.-ին , երբ Գուտենբերգը ստեղծեց տպագրական հաստոցը: 1472 թ.-ին, Լոնդոնում հայտնվեց առաջին տպագիր գովազդը, որը կցված էր եկեղեցու դռանը և հայտնում էր աղոթագրքերի վաճառքի մասին:
Լոնդոնում է բացվել նաև առաջին գովազդային գործակալությունը (1611):
Գովազդի ծաղկումը կապում են Բենջամին Ֆրակլինի հետ, ում համարում են ամերիկյան գովազդի հայրը:
Ռուսաստանում գովազդներ հայտվեցին 10-11-րդ դարերում կառքերի և տրամվայների վրա, տղաները կրպակների մոտ մարդկանց տալիս էին օրացույց-գնացուցակներ:
Հայաստանում գործում են հարյուրավոր գովազդային գործակալություններ, սակայն եթե դու այնուամենայնիվ ձանձրանում ես գովազդից, առաջարկիր նոր, ինքնատիպ գովազդի տեսակ, գուցե քեզ էլ բախտը ժպտա ու դառնաս գովազդի շնորհիվ հարստացած միլիոնատերներից մեկը: