Ամսագիր.am
Image default
Գլխավոր Քաղաքականություն

«Հաղթանակ»․ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին

Աբովյանում այսօր՝ հունիսի 9-ին, կայացած քաղաքապետի ընտրություններում այս պահին ձայների առավելությամբ առաջատար է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, որի հիմնական մրցակիցը  ՔՊ-ական Գրիգոր Գուլյանն է։

Գործող քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում արդեն շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին․

«Սիրելի աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։

Հաղթանակ !!! Շնորհավոր ընկերության միջազային օրը»։

Նրա նախընտրական շտաբից հայտնում են, որ ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 քվե, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 քվե:

Նշենք, որ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18175-ը կամ 40.83 տոկոսը:

Այս ՏԻՄ ընտրություններում ինտրիգային էր հատկապես Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ առաջադրվել էր 5 թեկնածու, բայց հիմնական մրցակցությունը գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի միջեւ էր։

4 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում Վահագն Գեւորգյանին աջակցում էր ԲՀԿ-ն, սակայն այս ընտրություններին թեկնածուն պնդում է, որ որեւէ քաղաքական ուժ իրեն չի աջակցում:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ  հայտարարել էր, որ Գեւորգյանին չեն աջակցում, որովհետև դրա կարիքը չկա, իսկ իր թիկնազորի նախկին պետ, այժմ պատգամավոր Էդուարդ Բաբայանն աջակցում է որպես թեկնածուի մանկության ընկեր։

ՔՊ-ական թեկնածուն մասնագիտությամբ տնտեսագետ է, Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետի պաշտոնակատարը: Ի աջակցություն Գուլյանի՝ օրեր առաջ երթ տեղի ունեցավ Աբովյանում, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

loading...

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է խախտում․ Պարույր Հայրիկյան

admin

Լոնդոնում «անվերջ» լողավազան են ստեղծելու.

admin

Վաղինակ Ղազարյան – Նոր դեմք քաղաքականությունում

admin