Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Վավերագրական ֆիլմ Զեմֆիրայի մասին

Զեմֆիրան ջանասիրաբար թաքցնում է իր անձնական կյանքը մամուլից, ինչը միայն ավելի է մեծացնում հետքրքրությունը նրա հանդեպ:

Իսկ այժմ երգչուհու երկրպագուները կիմանան նրա մասին շատ բաներ, քանի որ նրա ընկերուհին` դերասանուհի Ռենատա Լիտվինովան պատրաստում է վավերագրական ֆիլմ Զեմֆիրայի մասին:

Ռենատա Լիտվինովան հավաստում է, որ կներկայացնի հանդիսատեսին իրական Զեմֆիրային և կցրի բոլոր անիմաստ խոսակցություններն ու բամբասանքները, որոնք պտտվում են երգչուհու անվան շուրջ:

Համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ այն հայտարարությունը, թե Զեմֆիրան Սանկտ-Պետերբուրգում ջախջախվել է ավտովթարի հետևանքով:

Ռենատա Լիտվինովան և Զեմֆիրան արդեն համատեղ աշխատել են մի կինոպրոեկտի վրա`«Աստվածուհի: Ինչպես ես սիրեցի»:

Ռենատա Լիտվինովան հանդիսանում էր ֆիլմի ռեժիսորը, իսկ Զեմֆիրան ձայնագրեց սաունդթրեյքները:

Հաջորդ համատեղ աշխատանքը «Կանաչ թատրոն» ֆիլմն էր, որը ամբողջությամբ նվիրված էր Զեմֆիրային:

 

loading...

Կարդացեք նաև

«Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունն ընդլայնել է հայկական աշխարհագրությունը»

Սուսի Միսակյան

Շիրվանզադեն Բրիտանական Թատրոնում

Սուսի Միսակյան

Կյանքից հեռացել է «Սպաները» ֆիլմի աստղը

admin