Ամսագիր.am
Image default
Գլխավոր Հասարակություն

Հիմնանորոգվել է Արամուսի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում ներկա են գտնվել համայնք-դպրոց-բնակիչ փոխգործակցության արդյունքում հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցին հանձնվել է նաև 6 անուն մարզագույք՝ մարմնամարզական պատ, պտտաձող, մարմնամարզական կամրջակ, մագլցման պարան, մարմնամարզական ներքնակ, բարձրացատկի կանգնակներ և ձող: Այսօր մարզադահլիճն արդեն հիմնանորոգված է, ջեռուցված և համալրված մարզումներն անցկացնելու համար նախատեսված համապատասխան մարզագույքով: Նշենք, որ աշխատանքներն ընթացել են ոլորտը կառավարող փոխմարզպետի անմիջական հսկողությամբ: «Ողջունելի է, որ փոքրիկ, բայց շատ կարևոր քայլերով մեկենասները կամ պարզապես համայնքի զավակները մասնակից են լինում համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, կամ ձեռք են մեկնում պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը հարազատ համայնքում», – ողջունելով ներկաներին՝  նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Կազմակերպված միջոցառման շրջանակներում դպրոցում անցկացվել է ավանդական սպորտլանդիան: Մարզադահլիճի բացման արարողությունից հետո մարզպետը այցելել է նաև հիմքից կառուցվող Արամուսի նոր մանկապարտեզի շին.հրապարակ: Հիշեցնենք, որ մանկապարտեզը կառուցվում է կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով, ունի 1.750 ք/մ ընդհանուր մակերես, գտնվում է դպրոցամերձ հատվածում, ծրագրային արժեքն է 200 մլն դրամ: Աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում: Հաջորդ տարի արդեն համայնքի փոքրիկները հնարավորություն կունենան իրենց առօրյան կազմակերպելու մանկապարտեզի ջերմ ու գունավոր պատերի ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/220930.html

© factor.am

loading...

Կարդացեք նաև

Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը

admin

Ինչպես ճիշտ շփվել համացանցում

Սուսի Միսակյան

Ֆեյսբուք ամեն հեռախոսի համար

Սուսի Միսակյան