Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Դաջվածքի հեռացման գինը

Իհարկե գինը բարձր է և բժշկական ապահովագրությունը չի հատուցի դաջվածքի հեռացման համար հատկացված գումարը: Այսինքն նույնիսկ եթե դուք ապահովագրված եք, դուք պետք է վճարը կատարեք ձեր սեփական միջոցներով: Այսպիսով պետք է լավ մտածել դաջվածք անելուց առաջ,դա ամբողջ կյանքի ընթացքում ձեր մաշկին կմնա և հնարավոր է,որ այն դուր գալով ձեզ հավանության չարժանանա հասարակության կողմից:
Դաջվածքը մաշկի ձևավորման կամ պատկերազարդման միջոց է,որը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական: ժամանակավոր դաջվածքը արվում է դաջվածքը կրող թղթով,որը կցվում է թաց մաշկին,և հետևի կողմից այն սեղմվում է թաց շորի կտորով և մաշկի վրա տպվում է թղթի պարունակությունը և այն կարող եք հեռացնել որոշ ժամանակ անց ուղղակի այն լվանալով:

Մշտական դաջվածք անելու համար օգտագործվում են հատուկ ասեղներ: Այդ ասեղը ամրացվում է մի սարքի,որը պահում են մաշկից ոչ հեռու որպեսզի այն թանաք ներմուծի մաշկի վերին շերտերը,այն ծակելով հինգ հարյուրից երեք հազար անգամ մեկ րոպեի ընթացքում: Մասնագետները գիտեն թե ինչ խորությամբ խակեն մաշկը,որպեսզի դաջվածքը լինի մշտական: Դաջվելու համար պահանջված ժամանակը կախված է նրանից,թե ինք թնդություն և ինչ չափսեր է այն ունենում:

Ոչ ոք չգիտի դաջվածքի ծագման մասին: Կա կարծիք,որ նույնիսկ սառցե դարաշրջանի ժամանակ կային դաջվածքներով մարդիկ,բացի այդ հայտնաբերվել են դաջվածքներով մումիաներ: Դաջվածք անելիս մարդիկ կարող են վտանգել իրենց իսկ կյանքերը,քանի որ ասեղների միջոցով բազմաթիվ վարակներ են փոխանցվում: Օրինակ թոքախտ, ՁԻԱՀ, Բ կամ Ց հեփաթիթ: Այդ իսկ պատճառով դաջվածք անելիս,ստուգեք,թե արդյոք ասեղները ստերիլ են: Եթե ոչ,ապա պահանջեք,որ դրանք լվացվեն հատուկ լուծույթներով:

Արտասահմանում կան հատուկ կանոններ սահմանված «Դաջվածքների մասնագետների ընկերության» կողմից,որոնք դաջելու ճիշտ կանոններն ու անվտանգությունն են բացատրում:

Տիգրան Մշեցյան

loading...

Կարդացեք նաև

Fecebook_ում կանայք ավելի հաճախ են փոխում իրենց նկարը

Մանկական սենյակներ, որոնց կնախանձեն անգամ մեծահասակները

admin

Լավագույն նախաճաշը տղամարդու համար

Սուսի Միսակյան