Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Վեց միջոց՝ պարզելու, թե տղամարդն իրականում ինչպես է քեզ վերաբերվում

Ինչպե՞ս է նա քեզ ներկայացնում մյուսներին

Նշաններից մեկն այն է, թե ինչպես է նա իրեն քեզ հետ պահում այլ մարդկանց ներկայությամբ։ Եթե նա լուրջ մտադրություններ չունի, ոչ մեկի հետ էլ քեզ չի ծանոթացնի։ Նա կարող է առհասարակ վախենալ քեզ հետ փողոց դուրս գալ, որպեսզի ինչ-որ մեկն, Աստված չանի, չմտածի, որ դուք հանդիպում եք։ Կամ նա կարող է քեզ ներկայացնել որպես ընկերուհի։ Իսկ այն տղամարդը, որն ուզում է լուրջ հարաբերություններ ունենալ քեզ հետ, հատուկ կծանոթացնի քեզ իր մտերիմների հետ՝ ներկայացնելով որպես իր 2-րդ կեսը։ Նրա հարազատներն ու ընկերները քո մասին տեղյակ պետք է լինեն։

Նա էքսկլյուզիվությու՞ն է ուզում

Լուրջ տրամադրված տղամարդը կցանկանա համոզվել, որ դու միայն իր հետ ես հանդիպում եւ իր կինն ես լինելու։ Նա կցանկանա քննարկել քեզ հետ ձեր հարաբերությունները, քեզ հասկացնել տալ, որ ամեն բան լուրջ է, որպեսզի դու ուրիշին չփնտրես։

Ինչպես՞ է նա իրեն պահում, երբ դժվարություններ են ծագում

Նա պետք է քո կողքին մնա, այլ ոչ թե փախչի՝ վախենալով առաջին իսկ խնդիրներից։

Ե՞րբ է նա ցանկանում հանդիպել

Երբ տղամարդը լուրջ է տրամադրված, նա կպլանավորի քեզ հետ իր հանգստյան օրերը, երբ նա չի աշխատում, եւ երբ ավելի շատ ազատ ժամանակ ունի, այլ ոչ թե աշխատանքից հետո կամ միայն գիշերը՝ հանուն սեքսի։

Որքա՞ հաճախ է նա հարցնում քո կարծիքն ու համատեղ պլաններ կազմում
Տղամարդը, որը քեզ հետ է տեսնում իր ապագան, կցանկանա լսել քո կարծիքը, հարցնել քեզ համատեղ որոշումներ կայացնելիս։

Որքանո՞վ է նա հարգալից քո նկատմամբ

Սա կարեւոր ցուցանիշ է։ Միայն որովհետեւ տղամարդկանց մեծ մասն իրեն թույլ է տալիս անհարգալից վերաբերվել կնոջը, դա չի նշանակում, որ դու պետք է իջեցնես քո ստանդարտները։

loading...

Կարդացեք նաև

Խորհուրդներ, որոնք կօգնեն կենցաղում

admin

Ինչպե՞ս ստանալ անծանոթ աղջկա հեռախոսահամարը և հրավիրել հանդիպման

Խնձորը բարձրացնում է սեռական ակտիվությունը

Սուսի Միսակյան