Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Հեքիաթային անմոռաց օր

«Զանգակատուն» Բարեգործական Հասարակական Կազմակերպության Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնի «Փալանչո» տիկնիկային թատրոնը, որն արդեն ունի ութամյա գործունեության պատմություն, օրերս հերթական բարեգործական ներկայացումով հանդես եկավ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում:

Ներկայացման ընթացքում հանդիսատես մանուկների աչքերը շողում էին երջանկությունից, նրանք մի պահ կտրվել էին իրականությունից ու հայտնվել հեքիաթի  աշխարհում: Ներկայացման վերջում փոքրիկները  ծանոթացան ոչ միայն դերասանների, այլև տիկնիկների հետ: Երեխաներն առաջին անգամ էին մոտիկից տեսնում, շոշոափում հեքիաթի հերոսներին:

Թատրոնի ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի խոսքերով պատանի դերասանները մոռացել էին երկար ճանապարհի հոգնությունն ու իրենց մեծապես վարձատրված էին զգում մանուկների  ժպիտներով ու փոքրիկ թաթիկների ծափերով:

Ներկայացուման և ուղևորության հովանավորն  էր «Ամքոր»  կազմակերպությունը:

 

loading...

Կարդացեք նաև

«Ոսկե Ծիրան» 8-րդ կինոփառատոնի բացումը(Ֆոտոշարք)

Սուսի Միսակյան

Հարավային Կորեայում կայացած փառատոնում հայաստանյան համույթներն արժանացել են բարձր գնահատականի

admin

Հայաստանը տուգանվել է “Եվրոտեսիլին” չմասնակցելու համար

admin