Գլխավոր Աֆիշա Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

by admin
2 views

Սեքսը մերօրյա ֆիլմերի անքակտելի մասին է, սակայն կան դեպքեր, երբ ֆիլմն, իսկապես, կանգնած է գեղարվեստական կինոնկարի ու պորնոֆիլմի նուրբ սահմանագծին։ Ներկայացնում ենք մի քանի ֆիլմ, որտեղ սեքսն իրական է։

Nuit #1

2011 թվականին Էնն Էմոնը ներկայացավ իր դեբյուտային ֆիլմով, որը պատմում է երկու անծանոթների՝ Նիկոլայի ու Քլարայի մասին, որոնք  հանդիպում են պարահրապարակում: Նրանք հարբած են, երիտասարդ և խենթ. գիշերը նրանք կանցկացնեն միասին, գիշերը կփոխի նրանց կյանքը: Անսանձ կիրք և ցանկություններ, և նրանք կորցնում են իրականության հետ կապը…

Ken Park

Ֆիլմը լույս է տեսել 2002 թվականին։ Կալիֆորնիական վառ արևի տակ ծաղկում են մեղքերն ու սխալները՝ պարուրելով փոքրիկ քաղաքի բնակիչների հոգիները։ Այստեղ դեռահասները հարաբերություններ են պարզում ու բուռն սեքսի ընդմիջումների ժամանակ՝ լուռ խելագարվում են՝ ոչ մի կետպ հետ չմնալով իրենց մեծահասակ ծնողներից։ Սեքսուալ տեսարաններն այստեղ իրական են, ինչը պարզ է անզեն աչքով։

9 Songs

Այս կինոնկարի հերոսը գիտնական է, հերոսուհին՝ ուսանողուհի: Մեթն ու Լիզան ծանոթանում են ռոք համերգի ժամանակ, նրանց հարաբերությունները զարգանում են աննախադեպ արագությամբ: Նրանց ճանապարհները իհարկե պատահաբար են հատվում, անսպասելիորեն նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվում և այժմ հերոսները չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց մեկը մյուսի: Երիտասարդները, կարելի է ասել, անկողնուց դուրս չեն գալիս ողջ ֆիլմի ընթացքում։ Սեր ու սեքս. ահա այն ամենն, ինչ նրանց միավորում է։

Love

Գասպար Նոեի «սերը» շատ ավելի անկեղծ ու ազատ ա ստացվել, քան, օրինակ, Լարսի «Նիմֆոմանկան»։ Ի տարբերություն վերջինիս, Նոեն ֆիլմում ոչ մի խոհափիլիսոփայական հաղորդագրություն չի ներառել. դերասաններն ուղղակի սեքսով են զբաղվում ողջ ֆիլմի ընթացքում։ Ֆիլմում դուբլյորներ չկան, բոլոր տեսարաններում հենց նրանք՝ դերասաններն են։ Ֆիլմը արգելված է մի շարք երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, իսկ ԱՄՆ—ում այն ակրելի է դիտել անգամ 3D ֆորմատով։

Antichrist

Ֆիլմը վերոնշյալ Լարս Ֆոն Թրիերի «ամենաանկեղծ» ֆիլմերից մեկն է։ Այն մի երիտասարդ զույգի մասին է, որի նորածին երեխան վայր է ընկնում պատուհանից այն ժամանակ, երբ ծնողները սիրով էին զբաղվում: Ցավը խեղդում է ամուսիններին…Շատերը ֆիլմի ժամանակ հեռացել են կինոթատրոններից, ֆիլմը իսկապես ցնցել է շատներին. բավական է նշել, որ ֆիլմի պրեմիերայի ժամանակ 4 մարդ կորցրել է գիտակցությունը:

Կարդացեք նաև