Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Սթինգը կթողարկի լավագույն երգերը

Բրիտանացի երգիչ Սթինգը կթողարկի իր լավագույն երգերը, որոնք ձայնագրել է իր 25 ամյա անհատական կարիերայի ընթացքում:

Այդ մասին այսօր հաղորդագրություն է տեղադրվել երգչի կայքում:

Հավաքածուն, որի մեջ կմտնեն 45 կոմպոզիցիաներ, կանվանվի «Սթինգ. 25 տարի»:

Հավաքածուն լույս կընծայվի երեք սկավառակով:

Բացի այդ նախատեսվում է թողարկել DVD սկավառակ  նախկին համերգների չհրապարակված տեանյութերով:

Ձայնասկավառակի հետ կլինի թռուցիկ` երգերի տեքստերով և երգչի նկարներով:

Կոմպոզիցիաների թվում, որոնք կմտնեն հավաքածուի մեջ կլինեն “Brand New Day”,  “The Soul Cages”,  “If I Ever Lose My Faith In You” և “Whenever I Say Your Name”-ը.

Թողարկման մոտավոր ժամկետը նշվում է 2011 թվականի սեպտեմբերին:

 

 

loading...

Կարդացեք նաև

Ջուջոյի ելույթը «Հայաստանի Ձայնը» նախագծում

admin

Իրինա Ալեգրովայի ֆոբիան

ՎԷլիզ. “Անակնկալներ շատ են լինելու…”

admin