Ինչպես ազատվել աչքերի տակ առաջացած այտուցներից ու մուգ շրջանակներից․ 6 բնական միջոց

7

Աչքերի տակ առաջացած «պարկերը» և մուգ շրջանակները կարող են տհաճ անակնկալ դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից: Նման այտուցները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում՝ մաշկի սխալ խնամքով, քնի պակասով և անգամ առողջական լուրջ խնդիրներով, ուստի մինչ որևէ միջոց կիրառելը խորհուրդ է տրվում դիմել բժշկին։ Այնուամենայնիվ անգամ առողջական խնդիրների առկայության դեպքում հիմնական հիվանդության բուժման հետ մեկտեղ հարկավոր է պայքարել նաև այտուցների դեմ։

Այտուցները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ արտաքինի վրա՝ հաղորդելով հոգնած ու անառողջ տեսք և ստիպելով անհապաղ դրանց դեմ որևէ միջոց ձեռնարկել։ Շատ հաճախ մարդիկ պարզապես փորձում են քողարկել դրանք շպարի օգնությամբ, ինչը երբեմն էլ ավելի է վատթարացնում վիճակը, մինչդեռ կարելի է կիրառել փորձված ու պարզ բնական միջոցներ, որոնք րոպեների ընթացքում ավելի թարմ տեսք կհաղորդեն ու կազատել այտուցներից և մուգ շրջանակներից։

Այս բնական միջոցները նույնքան արդյունավետ են, որքան թանկարժեք պրոցեդուրաները, սակայն դրանք շատ ավելի հասանելի են ու անվնաս, քանի որ չեն պարունակում են որևէ վնասակար քիմիական բաղադրիչ և չեն առաջացնում կողմնակի բորդություններ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները:

  • Այս խնդրի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն անանուխն է։ Պարզապես հարկավոր է անանուխի թերևները մանրացնել, ստացված խյուսը քսել աչքերի շուրջը, ծածկել սառը ջրով թրջված բամբակյա սկավառակով ու թողնել 20 րոպե։
  • Ոչ պակաս արդյունավետ է նաև վարունգը։ Հարկավոր է կոպերին քերիչով մանրացրած վարունգ դնել, ծածկել սառը կաթով թրջված բամբակյա սկավառակով, մի փոքր սեղմել ու թողնել 15 րոպե։
  • Թանզիֆե փոքրիկ պարկիկները լցնել մանրացրած մաղադանոսով, 1-2 րոպեով ընկղմել դրանք եռման ջրի մեջ, այնուհետև թողնել մի փոքր սառչեն ու դնել կոպերին՝ թողնելով 10 րոպե։
  • Բամբակյա սկավառակները թրջել շատ սառը կաթով, դնել կոպերին ու թողնել մինչև դրանց ջերմաստիճանը հավասարվի մարմնի ջերմաստիճանին։
  • Թարմ վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մի թեյի գդալ թթվասեր ու լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել կոպերին՝ թողնելով 15 րոպե։
  • 1 ճաշի գդալ անանուխին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ, այնուհետև ստացված թուրմը լցնել սառույցի կաղապարների մեջ ու սառեցնել։ Ստացված սառույցի կտորներն օգտագործել այտուցված հատվածները մերսելու համար։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ նման այտուցները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել դրա պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ Aif.ru