Ռուս թոշակառուն դարձել է արտասահմանյան ապրանքանիշի դեմքը

9

Ռուսաստանից տարեց մոդելը դարձել է Gentle Monster օպտիկայի բրենդի գովազդային արշավի դեմքը։ Համապատասխան լուսանկարը հայտնվել է Հարավկորեական ապրանքանիշի Instagram-յան էջում։

Տեղադրված կադրում 66-ամյա մանեկենուհի Վալենտինա Յասենը պատկերված է կապույտ գույնի թավշյա պիջակով։ Կնոջ մազերը հավաքված են ցածր պոչ։ Նա կրում է ուղղանկյուն կապույտ ակնոց: Ընդ որում, թոշակառուի դեմքին դիմահարդարում չկա։

Գրառման նկարագրության մեջ նշվում է, որ ֆոտոշարքը նվիրված է Gentle Monster ապրանքանիշի ակնոցների նոր հավաքածուի թողարկմանը, որը վաճառքի կհանվի ապրիլի 15-ին:

Հայտնի է, որ լուսանկարների հեղինակ են դարձել ռուսական AES+F արտ-միավորման մասնակիցները՝ Տատյանա Արզամասովան, Լեւ Եվզովիչը, Եվգենի Սվյատսկին եւ Վլադիմիր Ֆրիդկեսը:

Ավելի վաղ Ռուսաստանից մեկ այլ թոշակառու կնոջ լուսանկարը տեղադրել էին Vogue եվրոպական նորաձեւության ամսագրում։ Չելյաբինսկի 83-ամյա բնակչուհի Լիդիա Տուչկովան մարտի 8-ի կապակցությամբ ընտանեկան ֆոտոսեսիայի է մասնակցել ազգականների հետ: Նկարահանումների հեղինակը ֆոտոլրագրող Սաշա Սամատովան է։

Վալենտինա Յասենը 66-ամյա մանեկենուհի է, Ռուսաստանում տարեցների համար առաջին՝ Oldushka մոդելային գործակալության անդամ: Նա կարիերայի ընթացքում համագործակցել է տարբեր բրենդերի հետ, ինչպիսիք են Adolfo Dominguez-ը, L’Oreal-ը եւ 12storeez-ը: Բացի այդ, նա նկարահանվել է Harper’s Bazaar, Grazia եւ Elle ամսագրերի շապիկների համար։