Արմավիրի մանուկների լուսավորության օազիսը

3

Աշնանային օրվա քայլերս ինձ տարան Արմավիր քաղաքի մի գողտրիկ անկյուն, որը կոչվում  է <<Սիվանա>> (լուսավորության օազիս)։ Հենց  մուտքից զգացի ջերմություն, քանզի դռան ապակուն փակցված արևը   իր հեքիաթային շողերով ողողեց ինձ ու մթնած երկինքը   լուսավորեց։

Թակեցի դուռը , մոտեցավ  մի ժպտադեմ գեղեցկուհի։ Ներկայացա և խնդրեցի թույլտվություն շփվել երեխաների հետ և նշումներ  անել։ Չնայած այն հանգամանքին, որ տնօրենը  գործնական հանդիպման էր , լուսաժպիտ աղջիկը՝ Գայանեն (մարկետինգի բաժնի պատասխանատուն) սիրով  ուղեկցեց ինձ։ Նախ հիացած դիտեցի նախասրահի  բազմագույն  ձևավորումը , ապա փորձեցի  մտնել խոհանոց, ուր փակցված էր  «Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» գրությունը։

Հետևելով հիգենայի բոլոր կանոններին մտա ներս։ Մտածելով, որ շատ մանկական կենտրոնների նման գորշության եմ հանդիպելու , ի զարմանս ինձ, այն շատ մաքուր և կոկիկ էր։ Խոհարար Էմման սիրով  ներկայցրեց ճաշացանկը ըստ օրվա գրաֆիկի՝ նախաճաշ , ճաշ , ընթրիք։

Գեղեցիկ ձևավորված  աստիճաններով  բարձրացա վերև։

Ինձ ամեն ինչ հուզում  էր , ուրախացնում։ Ամեն դետալ, առարկա , նկար հիցնում էր ինձ։

Կրտեր խմբում (0-3 տարեկանների ) շատ գեղեցիկ տեսարան էր։ Երեխանների մի մասը մուշ-մուշ քնած էր մաքուր և կոկիկ մահճակալների վրա։ Արթուն երեխաները  դաստիարակ ընկեր Գայանեի հետ խաղում էին։ Իսկ ամենափոքրիկ երեխան քնել էր ընկեր Աննայի գրկում ՝ զգալով մայրական քնքշանք և ջերմություն։ Այնքա՜ն  գերող ու հաճելի էր տեսարանը , որ ակամայից միացա երեխաների խաղին։

Այնուհետև փոքրերի նախադպրոցական խումբ այցելեցի։ Ինչպես բոլոր սենյակներում , անյպես էլ ասյտեղ  , փոքրիկներին բարևելուց հետո  մի քանի րոպե հիացա սենյակի դասավորությամբ  և  գեղեցիկ դիզայնով։ Պարզվեց նրանց խաղի ժամն էր։ Երբ ընկեր Լիանան փորձեց  միացնել երաժշտությունը խաղը սկսելու համար , հանկարծ փոքրիկ Հայկը մանկական պարզությամբ  ասաց․ «Ընկեր Լիանա, մեր սիրած երգը կդնե՞ք»: Ընկեր Լիանան տարակուսած նայեց, իսկ   ես անհամբերությամբ  փորձեցի  տեղեկանալ, թե ո՞ր երգի մասին  է խոսքը։ Հավատեցեք, ոչ այնքան զարմացա, այլ հուզվեցի, երբ հնչեց  իմ  լավ ընկերներ, սիրված և ճանաչված երգիչներ Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի երգացանկից ․«Արդյոք ովքե՞ր են» երգը։  Ու երբ հնչեց երգը երեխաները  մի պահ կարծես մոռացան խաղի մասին , ոտքի կանգնեցին և խրոխտ և ոգևորված սկսեցին երգել։ Ես հուզվել էի։ Նախ, որ  հնչում էր ընկերներիս երգացանկի իմ ամենասիրելի երգը և ավելին, որ երգը  խոսում էր  «Սիվանա» կենտրում հայրենասիրական ոգու թևածման մասին։

Երբ երգն ավարտվեց, հուզված հարցրեցի ․ «Երեխաներ, իսկ գիտե՞ք ովքեր են երգում  այս երգը»։ Նրանք միաձայն գոչեցին ՝ «Ախպերները» ։ Դե, ո՞վ չգիտի , որ Հակոբ Հակոբյանին և Արմեն Հովհաննիսյանին բոլորը ճանաչում են որպես «Ախպերներ»։ Երեխաների հետ խոսեցի երգի և սիրված երգիչների մասին։ Նրանց աչքերում փոքրիկ կրակներ էին վառվում , իսկ իմ աչքերում ուրախության և հպարտության արցունքներ։ Երբ նրանց հարցրեցի ․ «Կցանկանայի՞ք տեսնել նրանց» , երեխաները այնպես ոգևորված   և ուրախ բացականչեցինք «այո՜», որ  ես Արմենի և Հակոբի փոխարեն մտովի խոստացա, որ կտեսնեն։ Իսկ փոքրիկ Հայկը ավելացրեց․ «Շատ լավն են իրենց  երգերը և մենք երգում ենք»։

Չէի կարողանում կտրվել  այս հրաշք փոքրիկների  25 հոգանոց խմբից , որտեղ միայն չորսն էին աղջիկ և տղաներն ասացին , որ  իրենց «ախպերներն են» և  միշտ կանգնած են կողք-կողքի։

Հետո անցանք մյուս խմբերով։  Ամենուր խաղեր, դասապատրաստումներ։ Ծանոթացա մյուս դաստիարակների, մանկավարժների հետ։

Հասցրեցի զրուցել նաև ծնողների հետ։  Սպարտակի և Էմիլիի մայրիկի հիացական   և շնորհակալական խոքերը   բավական էր կարծիքս  լիարժեք դարձնելու  համար։

Նկատեցի, որ երեխաները  դժվարությամբ են հրաժեշտ տալիս մանկավարժներին։  Կարճ զրույցներ ունենալով  աշխատակազմի բոլոր անդամների   հետ  , հասկացա, որ  այս   հրաշալի մթնոլորտը  «Սիվանա»  կենտրոնի հիմնադիր – տնօրեն  Սուսաննա  Միսակյանի  լուրջ   ու  հետևողական  մոտեցումն է  և  կիրթ ու բարի աշխատակիցների   նվիրվածությունը երեխաներին,  ծնող – երեխա  ,  դաստիարակ  — մանկավարժ ամուր և ջերմ  փոխհարաբերությունները։

Ի տարբերութուն շատ կենտրոնների  «Սիվանա» կենտրում ծնողի  խոսքը արժևորված է։

Գայանեն նաև հավելեց,   որ   այստեղ նշվում  են բոլոր  հայկական-ավանդական տոները, ծննդյան օրերը,  կազմակերպվում են հանդիպումներ և տարաբնույթ միջոցառումներ։

Վերջում համոզվելու համար, որ ոչ մի սանտիմետր բաց չեմ թողել կարծիքս ամփոփելու համար՝ նայեցի նաև սանհանգույցը, ինչը միանշանակ ևս համապատասխանում էր սանիտարահիգենիկ բոլոր չափորոշիչներին։

Երբ դժվարությամբ փորձում էի հրաժեշտ տալ  աշխատակազմին, եկավ  տնօրենը՝ ժպտերես Սուսաննա Միսակյանը,  ում հետ առանձնազրույցից  գերագույն հաճույք ստացա։   Նա պատմեց կենտրոնի նորության՝ բնական հումքով, էկոլոգիապես մաքուր,  մոտորիկայի  զարգացմանը, երեխայի երևակայության զարգացմանը նպաստող   «Սիվանա» խաղալու  խմորիկների, պլաստիրինների  արտադրության մասին, որից ստացված հասույթը  տրամադրվում է երեխաների  դիդակտիկ նյութերի ձեռք բերմանը։

«Սիվանա» կենտրոնից դուրս եկա մեծ տպավորություններով։  Հրաշալի  է, որ  արմավիրցի փոքրիկները  վայելում են  այսպիսի սեր ու  ջերմություն,  դաստիարակվում  են   մարդկային  և  հայրենասիրական  վեհ զգացմունքներով ,   պատրաստում են իրենց դասերը ,   սնվում են, փոխադրվում են,  խաղում են,  նկարում , պարում  ու երգում են մեր ազգային  երգերը։

Շնորհակալ եմ  Սիվանայում  եղած  ժամանակահատվածս  յուրովի  վայելելու,  մականալու ,  հուզվելու , հիանալու և աշնանային   գորշության մեջ,  իրոք,  «Լուսավորության օազիս»-ի  գոյությանը  հավատալու  համար։

Օվսաննա Ալոյան