Ինչ է իրենից ներկայացնում ԿԻՆArt-ը և ինչ հնարավորություն է ընձեռում Արմավիրի գործարար կանանց
Արմավիրի գործարար կանանց համար ներկայանալու, իրենց բրենդը ներկայացնելու նոր հնարավորություն է ստեղծվել շնորհիվ #կինArt խորագրով ֆոտոնախագծի։
Նախաձեռնության հեղինակը ֆոտոնկարիչ, SWEET HOME party show Armavir-ի հիմնադիր Վարդինե Ենգիբարյանն է։
Նախագիծը ընդգրկում է ֆոտոշարք և ինֆորմացիա Արմավիրի կին ձեռներեցների մասին։ Մասնակիցներից յուրաքաչյուրը ստեղծագործ կին է: