Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

1929թ. հունիսի 17-ին է ծնվել Տիգրան Պետրոսյանը

Այսօր լրանում է շախամատի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի գրոստմաստեր, սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանի ( մականունը «Երկաթե Տիգրան) ծննդյան 82 ամյակը: Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 17-ին: Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ:   1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում` Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը: Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար: Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում: Սովորաբար նա հաղթում էր` խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար: Այսպիսով, նա հաղթում էր` օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը: Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ:

loading...

Կարդացեք նաև

1941 թ-ի այս օրն է ծնվել անվանի երգիչ եւ երգահան Բոբ Դիլանը

admin

Այսօր Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է

admin

Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Սուսի Միսակյան