Հայ պոեզիայի գագաթներից մեկը՝ Վահան Տերյանը ծնվել է 1885թ․-ի այս օրը

19
Հայ պոեզիայի գագաթներից մեկը՝Վահան Տերյանը, ծնվել է 1885թ. փետրվարի 9-ին,Ախալքալաքի Գանձա գյուղում:Նա հայոց հանճարի ու մասսյաց մուսաների ընտրյալներից է:Նրա բանաստեղծական աշխարհը հայկական է:Նրա երգերի մեջ հնչում են հայրենի բնաշխարհի պատկերներն ու երանգները, հայ մարդու սերը,խոհերն ու ձգտումները՝ մարմնացած ամենաբարձրարվեստ մեղեդիներով:
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ,
Դու մոտեցար մեղմ,համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:
📖1908թ.-ին լույս է տեսել Տերյանի առաջին գրքույկը ՝«Մթնշաղի անուրջներ»,որն ընդգրկում էր 72 բանաստեղծություն:Հայոց բազմադարյան գրականության անցած ուղում չի եղել գրական մի ուրիշ օրինակ: Ժամանակակիցները այն հրաշք անվանեցին:Տերյանի ստեղծագուրծության կարևոր թեմաներից է հայրենասիրություն, որը դարձյալ ինքնատիպ է՝զուտ տերյանական:Այն ջերմ,վեհ զգացմունքների հորձանք է:Տերյանի ժառանգությունն ընդգրկում է շուրջ 400 բանաստեղծություն,երեք տասնյակից ավելի գրական-քննադատական հոդվածներ և մի շարք թարգմանություններ:
📖«Հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալու իր մեծատաղանդ բանաստեղծ Վահան Տերյանով՝համարելով նրան իր գրականության անմահ փառքերից մեկը:Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կա որպես հավերժական արժեք բոլոր ժամանակների համար»: Ավետիք Իսահակյան