Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Միանանք հանուն մարդկային կյանքի

Երեկ Կոմպոզիտորների տան դահլիճում կայացավ բարեգործական համերգ հանուն մարդկային կյանքի:

Ինչպես արդեն տեղեկությունը տարածվել էր Fecebook-ում, համերգից գոյացած գումարով գնվելու  է Սյու մայրիկի համար կրծքաքաղցկեղի վիրահատությունից հետո  ապաքինման համար  անհրաժեշտ Հերցեպտին դեղամիջոցը, որի մեկ արվակն արժե 3000 ԱՄՆ դոլար:

Այդ դեղամիջոցը Հայաստանում անվճար չի տրամադրվում, իսկ այն ինչ տրամադրվում է անվճար`  ետվիրահատական դժվարին շրջանում օգնել չի կարող:

Արդեն իսկ,  ինչպես հայտնի է, գործում է «ՄամաՍյու» բարեգործական ֆոնդը, որի նպատակն է օգնել Սյուի մայրիկին և կրծքաղցկեղով հիվանդ բոլոր կանանց:

Բարեգործական համերգին սիրով մասնակցությունն էին ցուցաբերել միջազգային և հանրային մրցույթների դափներկիր երաժիշտներ, կատարողներ, անսամբլներ:

Համերգը մեկնարկեց ութամյա դաշնակահարուհի Շուշանիկ Արևշատյանի ելույթով:

Հանուն մարդկային կայնքի  ելույթ ունեցան նաև «Մեցցո» լարային քառյակը, դուդուկահարներ Գեորգի Մինասյանը և Արտակ Ասատրյանը, Կիթառահարուհի Լինա Հայրապետյանը, «Գայանե» վոկալ անսամբլը` խմբավար Ռաֆֆի Միքաելյան, Վիեննայի կամերային թատրոնի մեներգչուհի Լիանա Ազարյանը, ով  տրամադրել էր նաև իր ձայնասկավառակները, որի վաճառքից գոյացած հասույթը ևս փոխացնվելու է «ՄամաՍյու» բարեգործական ֆոնդին, Անահիտ և Աննա Մխիթարյանները, ովքեր նվագում էին դհոլ և զուռնա և ուրիշներ:

Հաջորդ  բարեգործական համերգը  կկայանա օգոստոսի 12-ին:  Այս անգամ արձագանքել է DJ Վաքսինան, դրա համար համերգը կանվանվի «DJ FOR LIFE»:

Իսկ Սյուն մայրիկի ապաքինվելուց հետո շարունակելու է զբաղվել բարեեգործական միջոցառումներ կազմակերպելով, «ՄամաՍյուն» շարունակելու է գործել բոլոր կրծքաքաղցկեղով հիվանդ կանանց համար:

Միանանք հանուն կյանքի:

Սուսի Միսակյան

 

loading...

Կարդացեք նաև

Գրասենյակային աշխատանքի բարդությունները

Լավագույն ընտանեկան ֆիլմերի տասնյակը

Սուսի Միսակյան

«Իսկ սենց սցենարի մասին մտածե՞լ եք. Փաշինյանի կառավարությունը հրաժարական է տալիս…»

admin