«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան ներկայացնելու է Ստեֆան Այրապետյանը

23

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում, որն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում, Էստոնիան կներկայացնի հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu – Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը:«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ՀՀ դեսպանությունը:Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: