«Յուրաքանչյուր մռայլ գիշերվա համար պայծառ օր կա»․ Օլյա Հակոբյանի լուքը

15

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։ Ինստագրամում հրապարակված կադրերում Օլյան բաց գույնի բլուզ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպարով է։ Մեկնաբանություններում Օլյան մեջբերել է Թուփաքի խոսքերը․ «Յուրաքանչյուր մռայլ գիշերվա համար պայծառ օր կա»
Օրերս տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը վառ բլուզ էր կրում, որը համադրել էր սեւ գլխարկի հետ։ Օլյան արձակել էր մազերն ու բնական շպար էր նախընտրել։ «Ոչինչ կնոջն ավելի գեղեցիկ չի դարձնում, քան վստահությունը, որ նա գեղեցիկ է։ Սոֆի Լորեն»,- մեկնաբանություններում գրել էր Օլյան։