«Քո սերն ինձ միշտ ուժ է տվել, վստահություն է ներշնչել»․ Տաթեւիկ Ադումյանի եւ նրա մայրիկի ջերմ լուսանկարը

10

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում մայր ու դուստր մեղմ ժպտում են։ Դերասանուհին կրում է հետաքրքիր նախշերով զգեստ, որը համադրել է կապույտ երանգի բարձրակրունկների, լայնեզր գլխարկի, արեւային ակնոցի հետ։ Տաթեւիկն արձակել է մազերը։ Ջերմ կադրին կից դերասանուհին գրել է․

«Մայրական սերն անզուգական է, գեղեցիկ, անկեղծ է ամենից առավել… Այն չի ճանաչում սահմաններ… Մամ ջան, հեռավորությունը մեզ չի հեռացրել։ Քո սերն ինձ միշտ ուժ է տվել, վստահություն է ներշնչել։ Իմ ողջ էությամբ, իմ գոյությամբ, իմ երազանքներով … ամեն ինչով և ամեն ինչի համար քեզ եմ պարտական, մամ ջան»։