Մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասանը

16

75 տարեկանում մահացել է Dr. Feelgood խմբի կիթառահար, «Գահերի խաղը» սերիալում դահիճին մարմնավորած  դերասան Ուիլքո Ջոնսոնը, հայտնում է The Guardian-ը:

Ջոնոսնը 1971 թվականին երկու ընկերների հետ հիմնել է Dr. Feelgood խումբը, որը դարձել է բրիտանական փաբ ռոք խմբերի մեջ ամենահիշվողներից մեկը։ Ջոնսոնը եղել է խմբի մենակատարն ու կիթառահար, սակայն մի քանի տարի անց լքել է այն մի քանի այլ խմբեր հիմնել։ Նա խաղացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով պալատական ​​դահիճ Իլին Փեյնին:

2013 թվականին դերասանի օրգանիզմում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը: Մահացել է նոյեմբերի 21-ին, սակայն մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ:

Լուսանկարը՝ HBO