Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ի՞նչպես գտնել երկրորդ կեսին սոցիալական կայքում


Եթե փնտրում եք ձեր կեսին, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում  հարաբերություններ սկսել կենդանի շփման միջոցով, ապա ժամանակն է սոցիալական կայքերը  (Facebook, Odnoklassniki, Vkontakte, Hayland)  աշխատացնել ի օգուտ ձեր անձնական կյանքի:

Ընդհամենը 5 խորհուրդ, որոնց հետևելով վստահաբար կգտնեք ձեր կեսին:

1. Ընտրեք թեկնածուներին

Նայեք ձեր ընկերների ցանկը, նայեք ընկերների ընկերների և նրանց ընկերների ցանկերը: Ուշադրություն դարձրեք ձեր ներքին ձայնին:

Ուշադիր նայեք բոլոր լուսանկարները և եթե սիրտը հուշում է ինչ-որ բան, առանձնացրեք այդ անունը և լուսանկարը:

2. Ծանոթացեք առանց ավելորդ բառերի

Եթե ընտրել ես մեկին կամ մի քանիսին, ուղարկիր նրանց ընկերության հայտ:

Մոռացեք նկարը հավանելու կամ գնահատելու մասին, ոչ էլ մեկնաբանություն թողեք նրա նկարի տակ:

Գնահատիր քո բոլոր շանսերը: Եթե ընկերության հայտն ընդունի`հրաշալի է, ոչ`  կորցրեց իր միակ հնարավորությունը:

3.Ստեղծեք առեղծված

Նախապատրաստվեք ծանոթությունից առաջ: Լուսանկարները պետք է ձեր նկատմամբ հետաքրքրություն առաջացնեն:

Դուք պետք է թվաք մի հետաքրքիր առեղծված, որպեսզի թեկնածուն ցանկություն ունենա բացահայտել ձեզ:

4.Գործեք

Ձուկը կարթին է: Գորեծք: Եղեք հետաքրքիր, զգուշութայմբ իմացեք ինչով է զբաղվում զրուցակիցը:

Եթե  նա ձեր ըներներից մեկի ընկերն է , իմացեք նրա մասին ամեն ինչ: Եթե ընկերդ փոքր ինչ կասկածելի է` գործիր միայնակ:

Դուք ինքներդ շատ հետաքրիր զրույցի միջոցով կարող եք կորզել թե նա ինչ աշխատանք ունի և ինչ հետաքրքրություններ:

5. Անցեք «գրոհի»

Եթե ինֆորմացիան արդեն ունեք և անձնական ծանոթությունը իրականացել է, ապա անցեք առաջ: Հանդիպելու մասին ակնարկ մի արեք: Դա թող հուշի ձեր զրուցակիցը, այդ դեպքում կարող եք ձեր երևակայությունը օգտագործել հանդիպման վայրի և այլ մանրամասների հետ կապված:

Ի հարկե, շատ զգուշ եղեք, որ ձեր երիտասարդ ծանոթը չկասկածի, թե դուք ուզում եք «կապել» իրեն: Խոսեք նոր ֆիլմերի, ներկայացումների մասին, ասեք, որ գնալու եք այս կամ այն ծրագրին մասնակցելու և թող նա ցանկություն հայտնի միանալ ձեզ:

Մի խուսափեք, երբ իմանաք, որ թեկնածուն ապրում է ուրիշ քաղաքում: Ժամանակակիչ միջոցները թույլ կտան շփվել թեկուզ հեռվից: Ու եթե ձեր մեջ կայծ կա, հեռավորությունը խնդիր չէ:

Սակայն ուշադիր եղեք. ծանոթությունները սոցիալական կայքերում հետաքրքրում է շատ երիտասարդներին և նրանց, ովքեր 27-ն անց են: Առաջին խմբին հետաքրքրում են ժամանցի համար ընկերներ`անլուրջ նպատակներով, երկրոդին`լուրջ հարաբերություններ( թերևս սա միանշանակ չէ):

Հաճախ կանայք ու տղմարդիկ ընտանեկան կյանքում երջանկություն չունենալով, սոց. ցանցերում փնտրում են հետաքրքիր ժամանակակավոր զբաղմունք: Այս փաստը ևս ուշադրության արժանացրեք, եթե խաբվածի վիճակում չեք ուզում հայտնվեք:

Անմիջապես հրապուրվել պետք չէ: Եթե հակառակ դեռը նրա ընկերների ցուցակում գերազանցում է, ապա դու ի զուր ժամանակ ես կորցնում:

Մի զլացեք, նայեք նրա բոլոր ընկերների տվյալները:

Եվ այսպես մի մոռացեք, որ չի կարելի

– Թողնել պարզամիտ մեկնաբանություններ ձեր թեկնածուի նկարի տակ:

-Գրել նրա պատին (ֆորումում) շատ խոհափիլիսոփայական մտքեր:

-Հավանել (գնահատել) նրա բոլոր նկարները:

Ինչպես տեսնում եք ամեն ինչ ավելի քան պարզ է:

Այս խորհուրդներով դուք հաստատ կգտնեք ձեր երկրորդ կեսին համացանցում:

 

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Կանայք ավելի անկանոն սեռական կյանք են վարում

admin

Ինչպես դադարեցնել մազաթափությունը

admin

Ինչ է սերը: Գիտեն Love Is!-ի հերոսները

admin