Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Աշխարհն առանց սովի

Այսօր Հանրապետության հրապարակում իրականացվեց ստորագրահավաք- ակցիա «Աշխարհն առանց սովի» կարգախոսով: Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը աշխարհի 70 երկրներում սկսում է համաշխարհային արշավ` Աշխարհն առանց սովի (GROW արշավ) կարգախոսով:

Ստորագրահավաքի նպատակն էր պարենամթերքների և այլ ռեսուրսների արտադրության և սպառման մասին դժգոհություններն ու մտահոգությունները լսելի դարձնել երկրի ղեկավարությանը:

Իսկ նրանց կարգախոսներն  էին.  «Ոչ պարենամթերքների կամայական գնաճին»,  «Ոչ ասենք տեղական արտադրության հաշվին ներկրվող պարենամթերքին», «Այո գյուղմթերքի տեղական արտադրությանը», «Այո ներդրումներին փոքր ֆերմերային տնտեսություններում և կոոպերատիվներում»:

 

Լուսանկարները` Մուշեղ Հովսեփյան

 

loading...

Կարդացեք նաև

EXPO 2011 միջազգային ցուցահանդես

admin

Հայրենասիրությունն ու 400 դրամը

admin

Հուզիչ ֆիլմ, որի նպատակը հուզելը չէ

admin