Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մենամարտում են թամադաները

Առհասարակ մրցակցում են շոու բիզնեսի բոլոր ներկայացուցիչներ. «աստղային պատերազմների» մի մասին  ականատես ենք լինում, մյուս մասից, որը իրականացվում է ծածուկ ու հասարկության աչքից չընկնելու միտումով, մնում ենք անտեղյակ:

Այս անգամ մինյանց ձեռնոց են նետում թամադաները` խնջույքների ժամանակ սեղանապետության վճարովի ծառայություններ մատուցողները:

Երևան հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնի թամադա Գագիկը հայտարարել է, թե կին թամադա չպետք է լինի Հայաստանում: Իսկ թե ինչ պատճառաբանություններ է ներկայացնում թամադա Գագիկը, կարող եք դիտել այստեղ:

 

Դա որպես մարտահրավեր է ընդունել ասմունքող, սեղանապետուհի, ստեղծագործող Աննա Կոստանյանը և ի պատասխան նամակ է գրել թամադա Գագիկին և բոլոր  կնոջը որպես թամադա չնդունողներին:


Աննա Կոստանյանի խնդրանքով, ստորև ներկայացնում ենք այդ նամակը:

«Ողջույն հարգելի Գագիկ, ես չէի գրի ձեզ, պարզապես տեսա և լսեցի ձեր տեսագրություններից մեկը, որտեղ դուք ասում եք, որ չեք ընդունում երբ հարսանիքները, խնջույքները վարում են կանայք, բավականին երիտասարդ եք, որ մտածեմ թե դեռ մեր մեծերի այն կարծիքին եք, որ առանց լսել կարող են ասել այդպիսի միտք, իսկ լսելուց հետո գլուխ խոնարհել և ճակատ համբուրել այն տողերի, այն կենացների համար, որոնք ես եմ հնչեցնում իմ աշխատանքի ընթացքում : Ասեմ ավելին ես մասնագիտությամբ բժշկության մեջ եմ … սակայն շուտով պատրաստվում եմ հրատարակել իմ գրքերը, սակայն մեր անօրեն երկրում դառնալով քավության նոխազ, այսօր այս գործունեությունը ունեմ, որով զբաղվում եմ բաց ճակատով, արդար քրտինքով կարգախոսով, գուցե հենց այդ պատճառով էլ ինձ չճանաչեք, սակայն այդ ամենը սկսել եմ վաղ, իսկ դրան զուգահեռ ասմունքում եմ «Համանվագ» գրական -երաժշտական կենտրոնում, որտեղ կազմակերպում եմ հանդիպումներ տարբեր գրողների, արվեստագետների, մտավորականների հետ: Իսկ հիմա անդրադառնամ այն մտքին ձեր կողմից ասված, ինչն էլ առիթ հանդիսացավ այս նամակը գրելուն, ձեր կարծիքով ավելի լավ չէ հայ կինը,աղջիկը իր հայրենիքում շատ հայեցի հնչեցնի կենաց ու բոլորը հուզվեն, ուրախանան, լցվեն դրական էներգիայով, քան թե ձեր հայ տղամարդկանց կողքից հեռանա այլ երկրներ այն էլ թշնամու, ու զբաղվեն հայ կնոջը ոչ սազական վարք ու բարքով: Եթե դուք ունեք դրա պատասխանը ես շատ մեծ սիրով այսքանից հետո, քանի որ խոսքերը գուցե շատ մոտ ընդունել եմ սրտիս ու ինչ որ տեղ վիրավորվել որպես հայ կին ով շատ մեծ նվիրումով է իր գործը անում, քանի որ իմ կարգախոսն է`«Կենացներ ասեմ հայեցի, ու պարենք բոլորս միասին»: Իսկ վերջում, ասեմ եթե դուք ցանկություն կունենաք ես պատրաստ եմ, որ մենք հանդիպենք մի հաղորդման շրջանակներում, քանի որ ես պատրաստվում եմ հենց այս հարցով հյուրընկալվել ինչ որ մի հեռուստաընկերություն, որտեղ կարող ենք բանավիճել, քանի որ առողջ քննադատությունը բոլոր բնագավառներում էլ ընդունելի է և ավելի ուսուցանող: Ես հարկ գտա ձեզ տեղյակ պահել, իսկ հրաժարվել դուք իրավունք ունեք, բայց պետք է խնդրեմ, որ ինձ տեղյակ պահեք, որ ես իմ անելիքը իմանամ և վերջում կցանկանայի իմանալ թե ով է այն մարդը, ով կարող է վաստակավոր թամադայի կոչում տալ մարդկանց, որոնց խոսքը պարզ չէ այնքան ու դիպուկ երբեմն ծիծաղելի և քանի որ դուք ունեք արդեն այդ կոչումը հաղորդավար Դիանայի մեկնաբանությամբ հետաքրքիր կլիներ իմանալ թե իմ խոսքը լսելուց հետո արդյոք բացի ժողովրդի կողմից սիրված և գնահատված լինելուց զատ, կարժանանայի արդյոք այդ կոչմանը, չնայած ինձ հենց այդ կերպ են դիմում: Իսկ կոչումները դուք էլ ինձանից լավ կիմանաք այսօր ոչ բոլորն են իրական և տեղին, քանի որ մենք ապրում ենք սանիկապաշտ, քավորասեր, ընկերամոլ, սիրառատ… վերջին հաշվով թիկունք ունեցող Հայաստան երկրում, բայց միևնույն է ես սիրում եմ իմ երկիրը և պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափով թեկուզ իմ շրջապատը գեղեցկացնել հույսով, որ մենք մի օր պիտի հասկանանք թե ով է հայը և որտեղից է գալիս և ուր պիտի հասնի :
Հարգանքներով մի հայուհի` Աննա Կոստանյան»

loading...

Կարդացեք նաև

20-րդ դարի ամենահայտնի պոլսահայերը. vnews.am

admin

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին

admin

Ի վերջո ի՞նչ է սպասվում 2012-Ին(վիդեո)

Սուսի Միսակյան